ԱԳՆ-ում քննարկվել են հայ-խորվաթական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Ապրիլի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ողջունելով խորվաթ խորհրդարանականների այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջխորհրդարանական ակտիվ շփումների դերը հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման հարցում։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի դիրքորոշումը և այդ հարցերի բարձրաձայնումն ինչպես Խորվաթիայի խորհրդարանում, այնպես էլ միջազգային միջխորհրդարանական հարթակներում։

Զրուցակիցները քննարկել են հայ-խորվաթական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցության համատեքստում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը, համաձայն որի, ի թիվս այլոց, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով: