Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Լուրեր

08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ապրիլի 5-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին․ տեղեկացնում են գերատեսչությունից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության, երեխաների հիմնահարցերի, ինչպես նաև կենսաթոշակային ապահովության ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադրաբար տեղահանված անձանց հարցերի, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հետ նախատեսվող փոխըմբռնման հուշագրի ստորագրման կարևորությունը։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղված ջանքերը՝ շեշտելով երկու երկրների ոլորտային համագործակցության ուղղությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

«Վրացի գործընկերների հետ համատեղ ոլորտային աշխատանքներում կարևորում ենք աշխատանքի և զբաղվածության ոլորտում օրենսդրական կարգավորումների մասով փորձի փոխանակման, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Մեզ համար կարևոր է նաև կենսաթոշակային ապահովության ոլորտում միջպետական համաձայնագրի ստորագրումը՝ կենսաթոշակի նշանակման և վճարման գործընթացն առավել հստակեցնելու նպատակով»,- նշել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ միջազգային հարթակներում համատեղ ծրագրերով ու նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտությունը քննարկվել է վրացի գործընկերների հետ տարբեր միջազգային միջոցառումների շրջանակում։ Նախարարը նշել է, որ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանում ևս վրացական կողմը ներկայացնող ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ընդգծվել է համագործակցության ակտիվացմանն ու համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Դեսպան Գիորգի Շարվաշիձեն ևս շեշտել է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը և հույս հայտնել, որ առաջիկայում արդյունավետ հանդիպումներն առավել հաճախակի կդառնան․

«Եզակի հնարավորություն ունենք Հայաստանի հետ քննարկումներ իրականացնել եղբայրական հարաբերությունների մեջ։ Մենք շատ ուրախ ենք, որ ոլորտային գերատեսչությունների միջև անմիջական կապ կա, և համոզված ենք, որ դրանք շարունակական կլինեն։ Եվ՛ Վրաստանում, եվ՛ Հայաստանում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ, և շատ լավ կլինի շարունակել փորձի փոխանակման ու համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համատեղ բիզնես ֆորում անցկացնելու հնարավորությունը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերը տեղափոխել գործնական փուլ։