Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոն

Լուրեր

08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոն․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Համոզված եմ, որ Ձեր նշանակումը մեծ նշանակություն կունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Մենք իրոք բարեկամական երկրներ ենք և աշխարհագրական հեռավորությունը չի խանգարում մեր բարեկամությունը շարունակելուն: Կուբան հանրահայտ երկիր է աշխարհում, նաև յուրահատուկ երկիր է և 1959 թվականից հետո ավելի հանրահռչակ է դարձել: Մենք համոզված ենք, որ այն ձեռքբերումները, որոնք ունեցել եք այդ տարիների ընթացքում և որոնք ունեք շարունակական են լինելու: Ձեր նշանակմամբ նաև մենք ավելի կակտիվացնենք մեր համատեղ անելիքները»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար նորանշանակ դեսպանը նշել է. «Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ընդունելության և ջերմագին խոսքերի համար: Չնայած նրան, որ մեր երկրները փոքր երկրներ են, մենք կարողացել ենք պահպանել մեր բարեկամական հարաբերությունները բավական երկար տարիներ և չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր ժողովուրդները բավական նմանություններ ունեն հատկապես իրենց սրտամոտ լինելու առումով»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կուբայի համագործակցության համար հնարավորությունները՝ մասնավորապես առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանն ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վտանգին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում Հայաստանի և Կուբայի համագործակցությունը և շեշտվել երկկողմ հարաբերությունների սերտացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը: