Ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանն էլ է թքելուն պատրաստ, թե չէ ՔՊ-ին կասեր` դո՛ւրս շպրտեք ձեր նախագահին ԱԺ-ից․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀԱԿ իրավական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ

-Խորհրդարանի քաղաքական ուժերը թույլ չեն տալիս, որ հասարակությունն առանց սուր զգացողությունների օրեր անցկացնի։ Իհարկե, անվտանգային իրավիճակը Տեղ գյուղում առանց այդ էլ մարդկանց նյարդերը լարում էր, բայց իշխանական և ընդդիմադիր պատգամավորները որոշեցին նոր տեսարաններ, նոր կրքեր ապահովել հանրության համար։ Ինչո՞ւ։

-Ես չէի տարանջատի ԱԺ-ում կատարվածը և Տեղ գյուղում կատարվածն իրարից, որովհետև Տեղ գյուղում կատարվածը հետևանքն է ԱԺ-ում կատարվածի, ընդհանրապես, քաղաքական մեր համակարգում կատարվածի հետևանքն է։ Կհիշենք՝ 5-6 տարի առաջ մենք բողոքում էինք, որ մեր պետական ինստիտուտներն աղճատվում են, դրանք քաղաքական խմբի կողմից օգտագործվում են թալանի կամ իրենց իշխանությունը երկարաձգելու համար, բայց մենք եկանք հասանք մի պահի, երբ այդ ինստիտուտներն ուղղակի զրոյացվում, փոշիացվում են։ Իհարկե՝ Ազգային ժողովում միջադեպեր եղել են, բայց որակի առումով այն, ինչ մենք տեսանք երեկ այդ նիստի ժամանակ, ոչ միայն անթույլատրելի է, այլ ուղղակի աղետ է։ Աղետ, որը պատուհասել է մեր պետությանը։ Նման ոհմակային հարձակում, տգետ, ցինիկ բառապաշար․․․ Անթույլատրելիի սահմանն ամեն օր անցնում ենք։ Նորից եմ ասում՝ ժամանակին կար կարմիր գիծ, որը երբեմն հատվել է՝ հազվադեպ։ Հիմա այդ կարմիր գծերն անընդհատ գնում են հետ և անընդհատ հատվում են։ Ու թե ինչո՞ւ է Տեղ գյուղում մեր սուվերեն տարածքը կորչում, անվտանգային սպառնալիքների մասին կխոսենք դեռ, բայց թե ինչո՞ւ է մեր սուվերեն տարածքն անընդհատ պակասում, ուղիղ հետևանքն է նրա, որ այսօր պետությունը կառավարում է մի ուժ, որն իր խմբային շահի համար պատրաստ է ոտնահարել ԱԺ-ի՝ առանց այն էլ գետնին հավասարեցված շեմը։

-Այդ ուժն ասում է՝ մեզ սադրում ենք, ուղղորդված սադրանքների շարք է։

-Իսկ նախկինում այդ սադրանքներ չե՞ն եղել։ Շատերը նստած նայում են, թե երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունում ինչ է կատարվում, ինչ օրենք են ընդունում, ինչ աշխատանք են անում, ի վերջո՝ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը մի մեծ հասարակական խմբի՝ իրավապահների, իրավապաշտպանների, անազատության մեջ գտնվող անձանց՝ մեծ խմբի համար շատ հետաքրքիր բան է, կարևոր իրադարձություն է։

-Ապալեգիտիմացվու՞մ է պրոցեսը։

-Չգիտեմ՝ մեզ մոտ արդեն ինչ է մնացել լեգիտիմ՝ սկսած բարձրագույն իշխանությունից մինչև տեղական ինքնակառավարման մարմինների ցածրագույն օղակներ, մեզ մոտ լեգիտիմության պակաս ունեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան