Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի վերաբերյալ գնահատականներն ու մեր երկրի դիրքի հետագա բարելավմանը վերաբերող հարցեր․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զեկույցներում հրապարակվող խնդիրներին, կառավարության կողմից տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, թվայնացման գործընթացի, աղետների կառավարման, կիբեռանվտանգության, գիտության և այլ բնագավառներում ընթացիկ բարեփոխումներին ու հետագա գործողություններին: Նշվել է, որ առկա խնդիրների լուծման նպատակով ձևավորվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային կարծիք ձևավորող զեկույցներում մեր երկրի իմիջի շարունակական բարելավումը, ընդգծել գերատեսչությունների կողմից համակարգված բովանդակային աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Առանձնակի կարևորվել է նաև հանրային հաղորդակցության շարունակական բարելավմանը միտված քայլերի իրականացումը: