Արարատ Միրզոյանը Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 4-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չոլակուի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկուստեք արժևորվել է Ռումինիայի խորհրդարանում հայկական համայնքի ներկայացվածությունը, ինչպես նաև բարձր է գնահատվել ռումինահայ համայնքի՝ որպես երկու երկրները կապող յուրօրինակ կամրջի դերը: Գոհունակությամբ նշվել է նախօրեին Պարգամավորների պալատում կազմակերպված՝ ռումինահայ գործչի նվիրված ցուցահանդեսը և մշակության բնույթի միջոցառումների շարունակական անցկացումը, որոնք օբյեկտիվորեն ներկայացնում են երկու ժողովուրդների անցյալը և նախանշում ապագայի հեռանկարները:

Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը Պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության ներգրավածության և հստակ քայլերի անհրաժեշտությունը տարածաշրջանում լարվածության հետագա սրման կանխման, կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերի հաջողման համար: Նախարարը շեշտել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականը և ընդգծել միջազգային իրավունքի նորմերին հետևելու կարևորությունը: