4 ընկերությունների կաթնաշոռները չեն համապատասխանել նորմերին․ ՍԱՏՄ

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հիմք ընդունելով «Հետք» լրատվական կայքի երկու հրապարակումները կաթնաշոռի և թթվասերի շուկայում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք կազմակերպություններում․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։

Ըստ այդմ, Տեսչական մարմնի կողմից լաբորատոր փորձաքննության են հանձնվել հետևյալ ընկերությունների 9 «կաթնաշոռ»՝ «Չանախ» (0,6%), «Հայր և որդի Երեմյաններ» (12 %), «Բոնիլատ» (9 %), «Բիոկաթ» (12 %), «Դուստր Մարիաննա» («Մարիաննա» ապրանքանիշ) (9 %), «Արզնի կաթնամթերք» («Արզնի կաթ» ապրանքանիշ) (9 %), «Արբան» («Աշտարակ կաթ» ապրանքանիշ) (7%), «Մարիլա» (9%), և 4 թթվասեր` «Չանախ» (18%), «Բոնիլատ» (17%), «Արզնի կաթնամթերք» (20%), «Բիոկաթ» (18%), արտադրատեսակները:

Համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրությունների՝ 4 ընկերությունների կաթնաշոռները կաթնաթթվային մանրէներ և խմորասնկեր ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ այն ընկերություններում, որտեղ արձանագրվել են խախտումները, արտադրական առանձին գործառույթը՝ կաթնաշոռ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Ընկերությունները սահմանված ժամկետներում վերացրել են խախտումները և, Տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգման արդյունքում, կասեցումները վերացվել են:

Ինչ վերաբերում է «Թամարա և Անի» (Անի) ՍՊԸ-ի կաթնաշոռ արտադրատեսակի մակնշմանը, ապա այն համապատասխանում է իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Թվասերի որևէ տեսակում խախտումներ չեն հայտնաբերվել: