«Սակուրա ծառատեսակը բացակայում է ՀՀ-ում աճող ծառերի և թփերի ցանկից». Գլխավոր դատախազություն դիմում է ուղարկվել

Լուրեր

14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
Բոլորը

«2018 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 108-Ն որոշմամբ հաստատվել են «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջները»։
Նշված որոշման հավելվածի 7-րդ գլխով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում աճող ծառերի և թփերի ցանկը, որտեղ «Prunoideae» ենթաընտանիքին դասվող «սակուրա» հավաքական անվանմամբ ծառատեսակը բացակայում է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Սրբուհի Ղազարյանը։

Այսօր «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի անունից Ղազարյանը դիմում է ուղարկել Գլխավոր դատախազություն, իր խոսքով՝ ծառահատումների մասով մի քանի խնդրահարույց հիմքեր մատնանշելով։ Սրբուհի Ղազարյանը Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչներից է, Երևանի քաղաքապետարանը նախորդ շաբաթ հենց այս փողոցից էր սկսել ծառահատումները։ Ղազարյանն առաջիններից էր, որ բողոքի ձայնն էր բարձրացրել, այս անգամ Դատախազության ուշադրությունը հրավիրելով մի շարք հանգամանքների.

««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետարանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնած միջոցառումները դասվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննություն (ՇՄԱԳ) պահանջող գործունեության տեսակների շարքին։ Հետևաբար՝ այս կապակցությամբ, Գլխավոր դատախազությանը խնդրել ենք նախաձեռնել ուսումնասիրություն ՀՀ քրեական օրենսգրքի «Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելու» մասին հոդվածի առևերույթ հանցակազմ պարունակելու վերաբերյալ»,- նշում է Ղազարյանը։

Գերատեսչություն ուղարկված դիմումում քաղաքացիները խնդրել են ուսումնասիրել նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հանրայնացրած արձանագրության հանգամանքները՝ հատկապես ՀՀ քրեական օրենսգրքի «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» և «Պաշտոնեական կեղծիքը» հոդվածներով նախատեսված հանցակազմի տարրեր պարունակելու հավանականության նպատակով։

«Պետք է ուսումնասիրություն անցկացվի՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի «Էկոցիդ» և «Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը» հոդվածներով նախատեսված հանցակազմի տարրեր պարունակելու վերաբերյալ»,- ահազանգում է մտահոգ քաղաքացին։

Գլխավոր դատախազությունից Factor.am-ին փոխանցեցին, որ կազմակերպության կողմից ուղարկված դիմումը ստացել են՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Հիշեցնենք՝ մարտի 23-ին Երևանի կենտրոնում մի քանի տասնյակ ծառեր հատվեցին՝ ճապոնական տեսակի նոր ծառեր տնկելու պատճառաբանությամբ։ Ծառերի փոխարինման ծրագրով գնվել է 130 սակուրա, յուրաքանչյուրն արժե 71.400 դրամ՝ այս մասին FactorTV-ին տեղեկացրել էին ՀՈԱԿ-ից։ Ստացվում է՝ 130 սակուրա գնելու համար հարկատուների գրպանից ծախսվել է ավելի քան 9 մլն դրամ։

Մասնագետները, մինչդեռ, հակադարձում են՝ սակուրան չունի խիտ սաղարթ, ծաղկում է ընդամենը 15 օր, իսկ ծառահատված թեղին լայնասաղարթ է, օժտված է սանիտարական ամենաբարձր հատկանիշներով ու ամենահամապատասխանն է Երևանի պայմաններին, կլանում է փոշին, որը վերջին ժամանակներում հատկապես կենտրոնում գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ռոզա Վարդանյան