Առաջարկվում են կրթական մի շարք նոր նախաձեռնություններ․ ԿԳՄՍՆ

Լուրեր

31.03.2025 | 03:50
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 82 ընտրատեղամասերից 43-ի նախնական տվյալները
31.03.2025 | 02:05
2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս վայր դնում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:53
Ովքե՞ր են այս պահին ներկա ՔՊ-ի Գյումրիի շտաբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:43
Նախնական արդյունքներով՝ Փարաքարում հաղթում է «Միասնություն» դաշինքը
31.03.2025 | 01:35
Պետք ա հասկանանք իրավիճակը ՔՊ ական պատգամավորը` թիմակցի պահվածքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:31
Շրջայց եմ անում. ոստիկանապետի տեղակալը` ՔՊ շտաբի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:27
Այս պահին ՔՊ-ն Գյումրիում միայնակ իշխանություն չի ձևավորում. Վահե Ղալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:24
Հանգստացեք հլը, ե՞ս եմ վիրավորել լրագրողներին. Վիլեն Գաբրիելյանը՝ ՔՊ շտաբի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:11
Շիրակի մարզպետը հունից դուրս եկավ. լրագրողները պնդում են, որ նա քվեատուփի մոտ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 01:00
Եկել եմ կուսակից ընկերներիս աջակցելու. Լոռու մարզպետը խուսափում է պատասխանել քվեների մասին հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2025 | 00:52
Ինչ իրավիճակ է ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբում. ՈՒՂԻՂ
31.03.2025 | 00:13
Թրամփը «շատ զայրացած է» Պուտինի վրա և սպառնում է ՌԴ նավթի ոլորտին ուղղված նոր պատժամիջոցներով
30.03.2025 | 23:56
Սարիկ Մինասյանն առաջատարն է 31/69 ընտրատեղամասում
30.03.2025 | 23:51
Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
30.03.2025 | 23:31
31/46 ընտրատեղամասում հաղթում է Վարդան Ղուկասյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍՆ-ում անցկացվել է կրթության ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է 2022 թ․ ՀՀ Ազգային Ժողովի ընդունած «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» այն կետերին, որոնցով սահմանվել է կրթության ոլորտի զարգացման տեսլականը, վերջնական նպատակը և ռազմավարական ուղղությունները և ներկայացրել նախանշված հիմնական աշխատանքները։

Ռազմավարական նպատակի իրականացման համար սահմանվել են 3 ուղղությունները՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների արտադրանքի միջազգայնացում և արտահանում։

Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է 2024-2026 թվականների ՄԺԾԾ նախագծում նախատեսվող հանրակրթության և նախնական ու միջին մասնագիտական կրթության ուղղություններով նոր նախաձեռնությունները։

Ըստ նախարարի տեղակալի` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների և «Կրթության՝ մինչև 2030 թ․ զարգացման պետական» ծրագրերը, 2026 թվականի համար սահմանվել են կրթության զարգացման համար մի շարք կարևորագույն թիրախներ, որոնք են՝ ապահովել առնվազն 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցումը, հիմնանորոգումը կամ վերանորոգումը, նախադպրոցական հաստատություններում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնել առնվազն 85 տոկոսի: Նախատեսվում է նաև ներդնել մանկավարժների աշխատանքային առաջխաղացման, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմներ, հանրապետության բոլոր դպրոցների բոլոր դասարաններում ամբողջական ներդնել հանրակրթության նոր չափորոշիչները, բարելավել կրթության որակը՝ հատկապես ԲՏՃՄ ուղղություններով և այլն։

Խոսելով հանրակրթության և արտադպրոցական կրթության ծրագրերի մասին՝ մասնավորապես առանձնացրել է «Ապահով դպրոց» և «Կրթության որակի ապահովում. ուսուցիչների մասնագիտական զարգացում» ծրագրերը։

Փոխնախարարի խոսքով՝ «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում 2024-2026 թթ. նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում կառուցել կրթական որակյալ ծառայությունների հասանելիությունն ապահովող կրթական կենտրոններ։ Մյուս կարևոր ծրագրերից է արվեստի և սպայական ավագ դպրոցների ստեղծում՝ առանձնահատուկ և արդիական կրթական ծրագրերի ներդրմամբ, նորակառույց ենթակառուցվածքներով և գերժամանակակից տեխնիկական միջոցների ապահովմամբ։ Ծրագրի հիմնական շահառուները հանրապետության դպրոցների 10-12-րդ դասարանների սովորողներն են:

ՄԺԾԾ ծրագրում կարևորվել է նաև «Կրթության որակի ապահովում. ուսուցիչների մասնագիտական զարգացում» ծրագիրը, որի շրջանակում 2024-2026 թթ. համար նախատեսվում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող մասնագետների մասնագիտական առաջխաղացման, ներառյալ ատեստավորման, հնարավորությունների ընդլայնում՝ փոխկապակցելով այն աշխատանքի արժանապատիվ վարձատրության մեխանիզմների և մասնագիտական ստանդարտների հետ։

Քննարկվել է նաև «Կամավոր ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների որակի բարձրացմանը» նոր նախաձեռնությունը, որի արդյունքում կկարգավորվեն պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող արտադպրոցական ուսումնական հաստատությունում դասավանդող մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի, ինչպես նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձի կամավոր ատեստավորման կազմակերպման, անցկացման և այլ հարցեր։

Ներկայացվել են նաև «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» ծրագրի շրջանակում 2024-2026 թթ. համար նախատեսվող նախաձեռնությունները։

Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը կարևորել է ՄԿՈՒ հաստատությունների քարտեզագրմանը, մասնավոր հատվածի հետ համագործակցությանը, աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովմանը, ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորմանը, տարակարգի շնորհմանը միտված նոր գործընթացները։

Ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ուղղել են մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել է քննարկում: Դրանք վերաբերել են ուսուցիչների պարտադիր վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորմանը, կոռուպցիոն ռիսկերի բացառմանը, ոլորտի վերահսկմանը, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ, մասնավորապես կրթություն-աշխատաշուկա սերտ համագործակցությանը։

Հնչեցված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցերի դեպքում այլ ձևաչափով ևս քննարկումներ անցկացնել 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։