«Քննարկմանը 10-15 րոպե ուշացումով եմ գնացել և վազելով եմ միջանցքն անցել»․ Մհեր Սահակյանն ազատ արձակվեց

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը քիչ առաջ ազատ արձակվեց ձերբակալելու առավելագույն ժամկետը լրանալու հիմքով։

Վերջինս Ձերբակալված անձանց պահման վայրից դուրս գալով՝ կարճ մեկնաբանեց Ազգային ժողովում իր և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպը։

«Ես և Վլադիմիր Վարդանյանը գտնվել ենք անհավասար պայմաններում։ Փաստաբանի՝ պարոն Մելիքյանի միջոցով փորձել եմ տեղյակ պահել հանրությանը, թե ինչ է կատարվել։ Իրականում աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վերաբերմունք, որպես նախագահող չարաշահել է իր լիազորությունները՝ բռի կերպով։ Հերթական անգամ նմանատիպ վարքագիծ դրսևորելու ժամանակ փորձեցի նրան սաստել, նկատողություն անել՝ պահանջելով հարգել ընդդիմադիր պատգամավորներին, բայց նա դրանից ավելի ոգևորվեց, քայլելով դեպի ինձ գոռում էր, որ ում վրա ուզի, կարող է գոռալ այստեղ։ Երբ մոտենում էր դեպի ինձ, ես, հաշվի առնելով իշխանական պատգամավորների, նույն Վլադիմիր Վարդանյանի վարքագիծը, որ թույլ է տվել հարվածել ընդդիմադիր պատգամավորի, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան»,- պատմեց Մհեր Սահակյանը։

Վերջինս հերքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների պնդումը, թե որևէ առարկայով է հարվածել Վարդանյանին։

«Հարվածել եմ ձեռքով, ձեռքս էլ ջարդվել է, և չցանկանալով, որ վեճը տարածվի, հեռացել եմ նիստերի դահլիճից ու գնացել փորձագետների սենյակ» ,- ասաց Մհեր Սահակյանը՝ հերքելով լուրը, թե ինքը դեպքից հետո թաքնվել է աղջիկների զուգարանում։

«Նույնիսկ մոնտաժված տարբերակում նման բան չկա, ես շտապել եմ մեր խմբակցության փորձագետների սենյակ և երբ տեղեկացրել են, որ ոստիկանությունը տեղում է, րոպեների ընթացքում ներկայացել եմ»,- ասաց Սահակյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչո՞ւ էր Սահակյանն այդքան արագ վազում, Սահակյանը պատասխանեց․

«Ես աշխատանքային քննարկման 10-15 րոպե ուշացումով եմ գնացել և վազելով եմ միջանցքն անցել ու երևի դա օգտագործել են»։

Արաքս Մամուլյան