Գեղարքունիքի մարզում արձանագրվել է անասնագլխաքանակի անկում՝ երաշտի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

Գեղարքունիքի մարզի խորհրդի՝ մարտի 31-ին տեղի ունեցած առաջին նիստի ժամանակ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը զեկուցեց, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հաշվառվել է 78 859 գլուխ խոշոր, 95 116 գլուխ մանր եղջերավոր անասուն, 9570 գլուխ խոզ։ Բոլոր ուղղություններում 2022 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ արձանագրվել է անասնագլխաքանակի անկում՝ երաշտի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

«2022 թվականի ընթացքում մարզում իրականացվել է 22470 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում: 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ մարզի համայնքներում համարակալվել է 29 658 խոշոր եղջերավոր անասուն, աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասված է նիստի արձանագրության մեջ:

Նիստի ընթացքում զեկուցվել է, ոչ 2022 թվականին մարզում կատարվել է 11 հազար 835 հեկտար աշնանացան, որը 2021 թվականի համեմատությամբ ավել է 2228 հեկտարով:

2023 թվականի մարտի 31-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի կողմից մարզի համայնքներում 324.1 հեկտարի վրա ընտրանքային սկզբունքով կատարվել է մոնիթորինգ, աշխատանքներն ընթացքի մեջ են: