Հրապարակվել է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը

Լուրեր

08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, համաձայն ՀՀ դատախազության մասին օրենքի, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը, որում ներառված են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազությունը 2023 թվականի մարտի 31-ին հրապարակել է նաև Հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդումը՝ վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները:

Հրապարակվել են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության 2022 թվականի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունները:
Հաղորդման մեջ ներառված թեմաների շրջանակն ընդգրկում է Հայաստանում հանցավորության վիճակի, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, վարույթների (գործերի) քննության ժամկետների և մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքները:

Հաղորդման մեջ ներառված վիճակագրությունը, արձանագրված խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքը, վերլուծությունն ու եզրահանգումները կարող են օգտակար լինել ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող տեսաբանների, պրակտիկների, լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Հայաստանի Հանրապետության քրեական քաղաքականության նկատմամբ հետաքրքություն ունեցող անձանց համար: