Մհեր Սահակյանը ձերբակալված է, Վլադիմիր Վարդանյանը տուժող է ճանաչվել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 297 3-րդ մասի և  195-ի 2-րդ մասի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝  խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով և ֆիզիկական ներգործությունը՝  կապված անձի, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա տեղեկացրեց, որ վարույթի շրջանակներում Մհեր Սահակյանը ձերբակալված է, իսկ Վլադիմիր Վարդանյանը տուժողի կարգավիճակ ունի։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում փակ քննարկման ժամանակ այսօր միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև։ Միջադեպի հետրանքով Վլադիմիր Վարդանյանը վնասվածք է ստացել։ Ըստ ՔՊ-ական պատգամավորների պնդման՝ Մհեր Սահակյանն է նրան հարվածել։  Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում իր հերթին պնդել էր, որ Սահակյանը դիմել է անհրաժեշտ պաշտպանության։

Արաքս Մամուլյան