Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում վերականգնելու վերաբերյալ․ ՀՔԱՎ

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

2021 թ.-ի հուլիսին Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ազատվել էր աշխատանքից։ Աշխատանքից ազատվելիս Նանե Ասատրյանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱՎ-ը։

Ասատրյանն իր իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում, հանձին իրավաբան Տիրուհի Վարդանյանի, ՀՔԱՎ-ը ստանձնել է Ասատրյանի իրավունքների պաշտպանությունը և դիմել ՀՀ վարչական դատարան, քանի որ խախտվել էին միջազգային պայմանագրերով, ՀՀ ներպետական օրենսդրությամբ երաշխավորված աշխատող կանանց մայրության պաշտպանվածության և աշխատանքի իրավունքները:

Վարչական դատարանի 03.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել էր: Վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2023 թվականի որոշմամբ բավարարվել է: Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին աշխատանքի վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին:

Վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք չներկայացվելու դեպքում այն կմտնի ուժի մեջ:

ՀՔԱՎ-ը տարիներ շարունակ զբաղվում է մարդու իրավունքների, այդ թվում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ։ Եթե խախտվել են Ձեր իրավունքները կամ ունեք անվճար խորհրդատվության կարիք, կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ/և զանգահարել 041123302 հեռախոսահամարին, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Factor.am-ը Նանե Աստարյանի վերաբերյալ դատական գործին անդրադարձել էր ամիսներ առաջ։