Գերմանիայում թուրք քաղաքական փախստականները սպասում են մայիսի ընտրություններին և ընդդիմության հաղթանակին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ցանկանում է մայիսին կայանալիք ընտրություններում երրորդ անգամ անընդմեջ պաշտոնավարել, երեքշաբթի նշում էր իշխանության 20-ամյակը, գրում է Euronews-ը։

Էրդողանը, որը 2003-2014 թվականներին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, իսկ դրանից հետո պաշտոնավարել է որպես նախագահ, գործունեությունը սկսել է որպես բարեփոխիչ, ընդլայնել է իրավունքները և ազատությունները՝ թույլ տալով հիմնականում մահմեդական երկրին սկսել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները:

Հետագայում նա փոխել է իր ընթացքը՝ ճնշելով այլախոհությունը, խեղդելով լրատվամիջոցների ազատությունը և ընդունելով ժողովրդավարությունը քայքայող միջոցներ:

Գերմանիայում էլ թուրք քաղաքական փախստականների թիվը կտրուկ աճել է 2016 թվականից հետո, երբ Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձ կատարվեց։ Գերմանիայի ՆԳՆ-ից Euronews-ին հայտնել են, որ դրանից հետո ավելի քան 21,000 Թուրքիայի քաղաքացիներ ապաստանի կամ փախստականի կարգավիճակ են ստացել։

Ըստ իրավապաշտպան կազմակեպությունների՝ այդ ժամանակ էլ սկսվել են Թուրքիայում քննադատական ձայների ճնշումը։

«Այս զգացումը մի տեսակ կորուստ է: Եթե նույնիսկ դուք կարող եք այցելել երկիր, կան շատ բաներ, որոնցից դուք հրաժարվում եք՝ նախքան որոշեք լքել երկիրը և նոր կյանք սկսել։ Եվ սա այն է, ինչ դուք միշտ կրում եք»,- անանունության պայմանով ասել է Բեռլինում ապրող մի թուրք գիտնական։

Թուրքիայի սփյուռքը ուշադրությամբ հետևում է ընտրություններին։ Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած մի պրոֆեսոր կանխատեսել է, որ քաղաքական այլախոհների հոսքը կդադարի, եթե Էրդողանը պարտվի։

«Որովհետև օրենքի գերակայության հաստատումը որոշակի ժամանակ կպահանջի, բայց նույնիսկ օրենքի գերակայության հաստատումից հետո, եթե մարդիկ ունեն դատական գործեր և դատավճիռներ իրենց հետ կապված, նրանք անմիջապես չեն վերադառնա»,- ասել է Միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտի Թուրքիայի հետազոտությունների կենտրոնից Սալիմ Չևիկը։

Էմմա Չոբանյան