«Դատախազապետություն է ստեղծվում․ Դատախազը նախարարից բարձր է վարձատրվելու»․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել մասին հարցը։ Փոփոխության արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ելույթ ունենալով, ընդգծեց, որ Գլխավոր դատախազի վարձատրությունը գործակցի հաշվարկով 15-ից դառնալու է 28.8․ . «Այսինքն՝ ոչ միայն ավելին, քան ՀՀ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի վարձատրությունն է, այլ եթե դրան ավելացնենք նաև հավելավճարներն, ապա մի քանի անգամ գերազանցում է վերոհիշյալ պաշտոնյաների վարձատրության չափը»։

Անդրադառնալով դատախազների վարձատրության միջին ցուցանիշին՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ նրանց աշխատավարձը լինելու է ավելի բարձր, քան բարձրագույն գործադիր իշխանության՝ կառավարության անդամի՝ նախարարի, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը:

«Չենք կարող դեմ արտահայտվել վարձատրության համակարգին, բայց հարցն այն է, թե ինչ սկզբունքներով է սահմանվում այն:

Գլխավոր դատախազը, որը 2023 թվականի հունվարի 1-ից առաջ և հետո այս փոփոխություններով պետք է ստանա 3 մլն դրամից ավել, ինչո՞վ է ավելի շատ գործ անում, քան քաղաքական պատասխանատուները, կամ մասնագիտական ոլորտների պատասխանատուները:

Այս ամբողջը գալիս հանգում է հետևյալին՝ աղավաղվում է միասնական վարձատրության համակարգը և այն արվում է՝ առանձին գերատեսչություններից բերվող և իրենց գերատեսչական շահն առաջ մղելով:
Ի վերջո՝ քանի որ այս բարձրացումները հիմնականում ուղղված են ուժային կառույցներին, կարող ենք փաստել, որ սրանից լավ ապացույց դատախազապետություն ստեղծելու մասին՝ ուղղակի չկա»,- նշեց Միանսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։