Տուապսեում ԱԹՍ-ի հարձակումից հետո «Ռոսնեֆտ»-ի նավթային պահեստում հրդեհ է բռնկվել

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել են քաղաքային վարչակազմից, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ հրդեհը սկսվել է մոտավորապես ժամը 2-ին Ինդուստրիալնայա փողոցում, որտեղ, ըստ բաց տվյալների, գտնվում է «Ռոսնեֆտ» ընկերության նավթավերամշակման գործարանը։ Տեղի բնակիչները լսել են, թե ինչպես է նավթապահեստի տարածքում մի քանի վայրկյան տարբերությամբ երկու պայթյուն որոտացել։

Astra-ն պնդում է, որ «երկու չհաստատված անօդաչուներ» հարձակվել են տարածքի վրա, վնասվել է կաթսայատունը։ «Baza» և «Shot» Telegram-ալիքները նույնպես պնդում են, որ նավթի պահեստի վրա հարձակվել են պայթուցիկներով լցված անօդաչու թռչող սարքերով, որոնք ընկել են նավթի պահեստից 100 մետր հեռավորության վրա։

ԱԻ ծառայությունում ՌԻԱ Նովոստիի աղբյուրն էլ հայտնել է, որ նավթի պահեստի շրջանում «անօդաչու է ֆիքսվել»։ Իշխանություններն այս տեղեկությունները չեն մեկնաբանել։

Տուապսեի քաղաքապետարանից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է տնտեսական շենքում, իսկ հրդեհի տարածքը կազմել է առնվազն 200 ք/մ։ Գիշերը ժամը երեքին հրդեհը մարվել է։

Տուապսեի քաղաքապետարանը, ինչպես նաև ԱԻՆ մարզային վարչության մամուլի ծառայությունը հայտնել են, որ հրդեհը չի ազդել նավթի տանկերների վրա, նավթամթերքի արտահոսք չի եղել, տուժածներ չկան։ Տարածաշրջանային ԱԻՆ-ի առավոտյան հաղորդագրության մեջ, սակայն, Տուապսեում տեղի ունեցած միջադեպը չի հիշատակվում։

Էմմա Չոբանյան