«Եթե կարելի է քննիչի, դատախազի աշխատավարձը կրկնապատկել, ապա զինծառայողների դեպքում էսպիսի լուծում բերելը բավարար չէ». Թադևոս Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
Բոլորը

«Դուք ասում եք, որ փողի խնդիր չէ, այլ արդարության սկզբունքի խնդիր է»,- դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծի վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է նախկինում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամության կարգ ունեցող և զինծառայողների հիմնադրամից աջակցություն ստացած զինծառայողներին՝ երրորդ կարգի վերաորակում տալուց հետո հանել հիմնադրամի շահառուների թվից, բայց 3 տարի անցումնային ժամանակով հատկացնել դրամական աջակցություն:

Պատգամավորը նշեց, որ այդ տրամաբանությամբ, եթե մշտապես երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողը և նոր ֆունկցիոնալության համակարգի ներդրման հետևանքով առաջին և երկրորդ խմբից երրորդ խմբի հաշմանդամ դրաձած զինծառայողները ստանալու են տարբեր չափի գումարներ, ապա արդարության սկզբունքը խախտվում է․ «Սկզբունքը նույն կարգի հաշմանդամների՝ տարբեր չափի գումարներ ստանալու մեջ է»։

Թադևոս Ավետիսյանը հավելեց, որ փոխնախարարի ներկայացրած աշխատանքի աջակցման ծրագրերում հաշմանդամները չեն ինտեգրվել․ եթե նրանք ինտեգրվեն այդ ծրագրերոմ, դառնան կայուն զբաղված, իրենց կյանքն ապահովեն աշխատանքով, ապա դա կլիներ իդեալական, բայց բայց դա տեղի չի ունեցել»:

«Նախագծով պետությունը նվեր չի անում, այլ իր պարտավորությունն է կատարում: Արվում է ժամանակավոր կարգավորում, բայց արեք ամբողջական, ինչո՞ւ եք կիսատ լուծում բերում, եթե փողի խնդիր չկա, իսկ ես ենթադրում եմ, որ չկա: Եթե կարելի է քննիչի, դատախազի աշխատավարձը կրկնապատկել, ապա այս դեպքում նույնիսկ բարոյական չէ ամբողջական լուծում չբերելը: Այսպիսի կիսատ լուծումներով խնդիրը չի լուծվում»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասերը՝ տեսանյութում։