Ալիևները գնել են թուրքական Բոդրումի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի 50 տոկոս մասնաբաժինը

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հերթական բիզնես գործարքն է բացահայտվել, որը կապված է Թուրքիայի հետ։ Մասնավորապես, թուրքական լրատվականների հաղորդմամբ, ադրբեջանական Pasha Holding-ը գնել է Բոդրումի ամենաթանկ և շքեղ զբոսաշրջային օբյեկտներից մեկի՝ Mandarin Oriental-ի 50 տոկոս մասնաբաժինը։ Նշվում է, որ Pasha Holding-ն արագացրել է ներդրումները Թուրքիայի ամենահայտնի հանգստավայրում՝ Բոդրումում։ Այն նաև Յալիքավակի ափին գտնվող Allium Bodrum Resort & SPA-ի սեփականատերն է։

Mandarin Oriental Bodrum-ը հիմնադրվել է ASTAŞ հոլդինգի սեփականատեր Վեդաթ Աշջիի կողմից։

Pasha Holding-ը պաշտոնապես հաստատել է հյուրանոցի բաժնեմասի ձեռքբերման լուրը։

«Թուրքիան կարևոր տեղ է զբաղեցնում մեր խմբի երկարաժամկետ ներդրումային ռազմավարության մեջ»,- ասել է Holding-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջալալ Գասիմովը։

Նշվում է նաև, որ Pasha Holding-ը ներկայում գործում է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Չեռնոգորիայի շուկաներում։

Հավելենք, որ Pasha Holding-ն Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հոր՝ Արիֆ Փաշաևի սեփականությունն է, բաժնեմասեր ունեն նաև նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։

Էմմա Չոբանյան