Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
25.02.2023 | 17:51Ճապոնիայի Հոկայդո կղզու Կուսիրո քաղաքի մոտակայքում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 60 կմ խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։