ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
Քաղաքականություն
24.02.2023 | 12:16Փետրվարի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին․ տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։