ՌԴ-ն Չինաստանի հետ բանակցում է կամիկաձե անօդաչուների մատակարարման հարցով․ Spiegel

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանական Spiegel պարբերականը պնդում է, որ Ռուսաստանը բանակցում է Չինաստանի հետ կամիկաձե անօդաչու սարքերի մատակարարման հարցով, և Չինաստանը պատրաստ է ռուսներին փորձնական խմբաքանակ՝ 100 անօդաչուներ ուղարկել արդեն ապրիլին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Spiegel-ը չի բացահայտում տեղեկատվության իր աղբյուրներին, իսկ այլ աղբյուրներից հաստատող կամ հերքող տեղեկություններ դեռևս չկան։

Ավելի վաղ ամերիկյան մամուլը գրել էր, որ ԱՄՆ վարչակազմը մտածում է՝ հրապարակե՞լ, արդյոք, իր հետախուզական տվյալներն այն մասին, որ Չինաստանը դիտարկում է դեմ ու կողմ փաստարկները Ռուսաստանին զենքի մատակարարման հարցում։

Փետրվարի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն նման տվյալներ ունի։

Spiegel-ի տվյալներով՝ անօդաչուներ արտադրող չինական Xian Binguo ընկերությունը ռուսներին հայտնել է, որ արտադրել ու մատակարարել է իր ZT-180 անօդաչու թռչող սարքի 100 նախատիպ։ Լրատվամիջոցը գրում է, որ այդ կամիկաձե անօդաչուն իր բնութագրերով հիշեցնում է իրանական Shahed-136-ը և կարող է կրել 35-50 կգ կշռող մարտագլխիկ։

Էմմա Չոբանյան