Թուրքիայում տասնյակ փաստաբաններ բողոք են ներկայացրել Էրդողանի և նախարարների դեմ՝ երկրաշարժի ավերվածությունների մեջ դերակատարության համար

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայում 61 փաստաբաններ բողոք են ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարության նախարարների, ինչպես նաև հզոր երկրաշարժից տուժած երկրի հարավային շրջանների նահանգապետերի, քաղաքապետերի և կապալառուների դեմ, գրում է Turkish Minute-ը։

Երկրի հարավային և հարավարևելյան 11 նահանգները փետրվարի 6-ին տուժել են 7,8 և 7,5 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժերից, որոնց հետևել են բազմաթիվ հետցնցումներ։ Իսկ Հաթայում, որը երկրաշարժից ամենաշատ տուժած շրջաններից է, երկուշաբթի 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են հետցնցումներ, այդ թվում՝ 5,8 մագնիտուդով, ինչը հանգեցրել է նահանգում նոր ավերածությունների ու ևս վեց զոհի:

Հալքչը Հուկուկչուլար (Ժողովրդական իրավագետներ) անունով հայտնի փաստաբանական խմբի կոչից հետո փաստաբանները բողոքներ են ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։

«Մեր խմբին առընթեր 61 փաստաբան քրեական մեղադրանք է ներկայացրել պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ երկրաշարժի հետևանքների համար նրանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բողոքներ են ներկայացվել  նաև Էրդողանի աշխատակազմի հասարակության հետ կապերի պատասխանատու Ֆահրեթթին Ալթունի, ինչպես նաև որոշ GSM օպերատորների դեմ, որոնք դադարեցրել են իրենց գործունեությունը երկրաշարժերից հետո՝ զրկելով փլատակների տակ մնացած մարդկանց օգնություն խնդրելու հնարավորությունից։

Բողոքի սուբյեկտները մեղադրվում են սպանության, անփութության հետևանքով մեկից ավելի անձանց մահվան կամ վիրավորվելու, պաշտոնեական սխալ վարքագծի, հաղորդակցության արգելափակման, հանրային մրցույթների ժամանակ խարդախության և այլ հանցանքների մեջ։

Հայցում Էրդողանին քննադատում են նախագահի իր պարտականությունները չկատարելու համար՝ չապահովելու, որ երկիրը պատրաստված լիներ երկրաշարժերին և շենքերը սեյսմակայուն լինեին։

Էրդողանը և նրա կառավարությունը քննադատության են ենթարկվում հզոր երկրաշարժերին ուշ արձագանքելու և որոնողափրկարարական աշխատանքների համակարգման բացակայության պատճառով, ինչը հանգեցրել է զոհերի թվի աճի։

Էմմա Չոբանյան