Ադրբեջանի ընդդիմությունը միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել իշխանությունների դեմ

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը կոշտ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական բռնաճնշումների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների, գրում են տեղական լրատվամիջոցները։

Հավելենք, որ խորհուրդը ներառում է Ժողովրդական ճակատ կուսակցության անդամներին, ինչպես նաև մի շարք հայտնի ընդդիմադիր, հանրային գործիչների։

Հայտարարության մեջ նշվում է, որ անհրաժեշտ են հասցեական պատժամիջոցներ պաշտոնյաների դեմ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտման և հասարակական-քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների մեջ։ Նշյալ հայտարարությունն ընդունվել է ակտիվիստ, իրավապաշտպան Բախտիյար Հաջիևի կյանքին սպառնացող վտանգի և երկրում քաղաքական բռնաճնշումների շարունակման առնչությամբ։

Ազգային խորհուրդը կոչ է անում Ադրբեջանի բնակիչներին ավելի ակտիվ պաշտպանել քաղաքացիական հասարակությանը։

«Ժողովուրդը չպետք է ենթարկվի վախի մթնոլորտին, այլ պետք է ավելի ակտիվ ներգրավվի իր իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, ինչպես նաև երկրում հիմնարար փոփոխությունների համար մղվող պայքարին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ակտիվիստ Բախտիյար Հաջիևի կյանքին վտանգ է սպառնում, նա արդեն 45 օր հացադուլի մեջ է՝ ի նշան իր ապօրինի կալանավորման դեմ բողոքի։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում 14 հասարակական-քաղաքական ակտիվիստներ դատապարտվել են վարչական կալանքի՝ 25-ից 30 օր ժամկետով։ Նրանցից հինգը Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունից են, 2-ը՝ D18 շարժման անդամ, մեկը՝ հանրային գործիչ, վեցը՝ «Մուսուլմանական միություն» շարժման անդամ։

Հավելենք, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերով վերջես պարբերաբար հանդես են գալիս ԱՄՆ Պետքարտուղարությունն ու մի շարք սենատորներ։

Էմմա Չոբանյան