ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության ներկայացուցիչներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի պայմանավորվածությունների շրջանակում, հյուրընկալել է ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարին ու ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBPА) ներկայացուցիչներին։ Քննարկվել են մաքսային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացվող համապարփակ բարեփոխումների առանցքային ուղղությունները, այդ թվում՝ մաքսային մարմին-տնտեսվարող «էլեկտրոնային շփումների» ՊԵԿ տեսլականը։ Կոմիտեի ղեկավարն ընդգծել է «խելացի» ռիսկերի կառավարման համակարգի ստեղծման շուրջ EXBS ծրագրի շրջանակում սկսված համագործակցության կարևորությունը։

Կողմերը հանդիպմանն անդրադարձել են մաքսային ոլորտում ռիսկերի համակարգի արդիականացման, էլեկտրոնային ավտոմատացված համակարգերի ներդրման և զարգացման հարցերին, որի արդյունքում՝ մաքսային ծառայողները հնարավորություն կունենան իրականացնելու առավել թիրախային մաքսային հսկողություն։

Միաժամանակ դիտարկվել է EXBS ծրագրի շրջանակում համակարգը մաքսային զննման և թմրամիջոցների հայտնաբերման սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը։

Սահմանի համալիր կառավարման գործընթացներին սահմանային հսկողություն իրականացնող մարմինների ակտիվ ներգրավման և ԱՄՆ առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով ՊԵԿ ներկայացուցիչների ԱՄՆ նախատեսվող այցի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։

Հանդիպմանը կարևորվել է նաև EXBS ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողների համար Հայաստանում դասընթացների կազմակերպումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա քննարկումները և ակտիվացնել գործուն քայլերը մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։