Ինչպես է Արևմուտքն արձագանքել Արարատ Միրզոյանի այցին Թուրքիա

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ամերիկյան և ԵՄ պաշտոնական շրջանակները մեկնաբանում են ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի օգնությունը Թուրքիային ու հաջորդած «երկրաշարժային» դիվանագիտության հետ կապված զարգացումները։

Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը և հիշեցնում, որ երկրաշարժերից անմիջապես հետո Հայաստանը փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա և Սիրիա՝ աղետի գոտում փրկարարաորոնողական աշխատանքների իրականացնելու համար, ինչպես նաև երկու խմբաքանակ մարդասիրական օգնություն փոխանցեց Թուրքիային: Օգնության բեռներն անցան հայ-թուրքական ցամաքային սահմանով, իսկ փետրվարի 15-ին Թուրքիա այցելեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով բանակցություններ վարեց իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ և այցելեց Ադիյամանի աղետի գոտի՝ հայ փրկարարների հետ հանդիպելու համար:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, պատասխանելով լրագրողների հարցերին Թուրքիայի ու Հայաստանի միջև այս զարգացումների առիթով, նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է աշխարհի տարբեր երկրների ջանքերն՝ ուղղված Թուրքիայի ժողովրդի, Սիրիայի ժողովրդի աջակցությանը փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից հետո: Իր խոսքում, Փրայսն ընդգծել է՝ շատ երկրներ ցուցաբերել են աջակցություն, որն անհրաժեշտ է երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար:

Իր հերթին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն այս կապակցությամբ թվիթերյան իր գրառման մեջ գրել է. «Ականատես ենք, թե ինչպես տասնամյակների թշնամությունը մի կողմ է դրվել՝ հուսահատ վիճակում մարդկանց օգնելու համար: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասցվի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում է 100 տոննա օգնություն և որոնողափրկարարական խումբ»: Այս գրառումն իր թվիթերյան էջում տարածել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Ամերիկացի օրենսդիրները ևս անմաս չեն մնացել հայ-թուրքական այս զարգացումները մեկնաբանելուց: ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նորանշանակ նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը «Ամերիկայի ձայն»-ի ուկրաինական ծառայության հետ զրույցում ողջունել է այս ուղղությամբ հայկական կողմի իրականացրած քայլերը:

«Ես խոսել եմ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Կարպենտերի հետ այսօր, և նա մատնանշել է շատ կարևոր հանգամանք, որ Հայաստանը օգնություն է ցուցաբերել Թուրքիայի ժողովրդին երկրաշարժից հետո: Դա կրկին կարող է հանդիսանալ դրական օրինակ, երբ դարավոր հակամարտություններ ունեցող երկրները միավորվում են հանուն փոխշահավետության և իրենց տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման»,- ասել է կոնգրեսականը:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ևս արձագանքեց արտգործնախարար Միրզոյանի այցին՝ իր թվիթերյան գրառման մեջ այն որակելով «պատմական»: «Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով ենք, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախանշան է», գրել է Տոյվո Կլաարը։

ՀՀ արտգործնախարարի այցը Թուրքիա ողջունել է նաև Փարիզը: Ֆրանսիայի արտգործնախարարությունն իր կարճ հաղորդագրության մեջ նշել է, որ «ինչպես սեպտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ արդեն հայտարարել էր Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Քոլոնան, Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի՝ իրենց հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար ջանքերին»: