Դատարանով սնանկ ճանաչված անձը՝ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

Լուրեր

11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Բոլորը

Այսօր «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Բաբուջյանը։ Նրան պաշտոնապես ներկայացրել են պարկի աշխատակազմին։

Գևորգ Բաբուջյանն Ախուրյանի ավագանու նախկին անդամ է, ֆերմեր, «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ում երբևէ չի աշխատել։

Նշենք, սակայն, որ Բաբուջյանը, ըստ դատարանի որոշման, «Ինեկոբանկ ՓԲԸ»-ի դիմումի համաձայն՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի կողմից 2018 թվականի հունվարի 29-ին սնանկ է ճանաչվել վարկային պարտականությունները չկատարելու համար։

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի («Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվելը և ազատվելը), 3-րդ կետի Ժա) ենթակետում նշված է․ «Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե «Դատական կարգով նրա ղեկավարած պետական կազմակերպությունը  ճանաչվել է սնանկ կամ այն ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իր մեղքով չկատարված գույքային պարտականություն»։

Սա նշանակում է, որ սնանկ ճանաչված անձն իրավունք չունի գործադիր մարմնի պաշտոնում նշանակվել։

Factor.am-ը փորձեց Գևորգ Բաբուջյանից պարզաբանում ստանալ՝ արդյո՞ք այս երեք տարիների ընթացքում վճարել է պարտքը, կատարել է վարկային պարտականությունները։ Նա, սակայն, նշեց, որ այս թեմայի շուրջ կխոսի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել Մուշեղ Մուրադյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո։

Արմիկ Մովսիսյան