Բլինքենի հետ քննարկմանը գործուն քայլեր կհաջորդեն․ քաղաքագետները Փաշինյան-Ալիև հանդիպումը դրական են համարում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Փաշինյանի և Ալիևի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը հաջորդելու են հստակ գործողություններ, կարծում են հայկական փորձագիտական շրջանակները։

Հիշեցնենք՝ կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։ Գերմանիայում փետրվարի 18-ին կայացած հանդիպման օրակարգում են եղել նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային առնչվող հարցեր։ Չնայած Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2022 թվականի հեկտեմբերի 31-ին Սոչիում՝ Պուտինի մասնակցությամբ, այդուհանդերձ, կողմերը նշված հարցերը քննարկել են նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։

«Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը»,- հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ Կառավարությունը։

ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ 30 տարվա հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանն ունեն խաղաղություն ապահովելու հնարավորություն։ Բլինքենը կողմերին վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ խնդիրները խաղաղ բանակցություններով լուծելու հետ կապված։

Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպումից հետո, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կառուցողական է անվանել Նիկոլ Փաշինյանի հետ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումը։ Նա ասել է, որ հայկական կողմին առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետեր տեղադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմերում և Լաչինի ու Հայաստանի միջև։ Ալիևը տեղեկացրել է, որ ստացել են նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները, որոնցում, ըստ նրա, առաջընթաց կա, սակայն Բաքուն բավարար չի համարում։ Թե ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, կողմերը չեն հստակեցնում։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Փաշինյան-Ալիև հանդիպման փաստը դրական է համարվում, քանի որ, ըստ նրա, երկխոսություն չկար արդեն շուրջ չորս ամիս։

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ արձանագրում է՝ բանակցային գործընթացում հստակություն մտցվեց։

Փաշինյանն ու Ալիևը մտքեր են փոխանակել նաև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կազմակերպված Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն» ձևակերպմանն  պատասխան՝ Փաշինյանը հիշեցրել է 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարությունը։

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ Ալիևը փորձելու է Ստեփանակերտի հետ բանակցությունները հետին պլան մղել, առաջ քաշել պետնախարար Ռուբեն Վարդանյանի ներկայությունը, սակայն երկխոսելուց չի կարող խուսափել։

Ալիևի այն հայտարարությունը, թե խաղաղության պայմանագրի նախագծի Երևանի առաջարկներում դրական տեղաշարժ կա, ըստ Բորիս Նավասարդյանի, վերաբերվում է նրան, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են Ստեփանակերտ-Բաքու բանակցություններին մասնակից չլինել։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով էլ՝ Հայաստանը չի պնդում, որ այս հարցը ներառվի խաղաղության պայմանագրի տեքստում, սակայն Երևանում կան ընկալումներ, որ առանց այս հարցի շուրջ հստակության՝ հնարավոր չի լինի նոր պայմանավորվածություններ ձեռք բերել։

Բորիս Նավասարդյանը, սակայն, կարծում է, որ Բլինքենի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը գործուն քայլեր կհաջորդեն։

Պանելային քննարկման ժամանակ Հայաստանի ղեկավարն ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի՝ արդեն երրորդ ամիսն անընդմեջ արգելափակված լինելու հանգամանքի վրա, որի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է  առաջացել։ Փաշինյանը հավելել է, որ կա նաև էներգետիկ ճգնաժամ, որովհետև էլեկտրաէներգիայի մատակարարումը դեպի Արցախ կասեցված է։ Ադրբեջանի նախագահն ի պատասխան հայտարարել է, որ ճանապարհը բաց է՝ ընդգծելով մեքենաների տեղաշարժը։ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ ՀՀ վարչապետը պատշաճ  փաստեր չի ներկայացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան