Պատրաստ ենք քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, բայց ոչ ՌԴ-ից բերված մարդու հետ․ Ալիև

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ընթացող Հարավային Կովկասի անվտանգության առնչվող պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է քննարկել Արցախի հայերի անվտանգության ու իրավունքների հարցը։

«Միևնույն ժամանակ, մեր միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկումներ կլինեն Ղարաբաղում հայ փոքրամասնության իրավունքների և անվտանգության վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք դա անել, բայց հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ծնվել են Ղարաբաղում և ապրել են իրենց ողջ կյանքը Ղարաբաղում, և ոչ թե մի մարդու հետ, որը Ռուսաստանից է բերվել՝ Ղարաբաղում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար»,-ասել է Ալիևը՝ նկատի ունենալով Ռուբեն Վարդանյանին։

Չնայած դրան՝ Ալիևը կրկին ասել է, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, Ադրբեջանում կա միայն Ղարաբաղի շրջան, որտեղ հայ բնակչություն կա, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետը նշել է, որ եռակողմ փաստաթղթում կա ԼՂ անվան հիշատակում, ինչի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան