Ադրբեջանի պետական AzTV-ն դադարեցրել է ուղիղ հեռարձակումը, երբ Փաշինյանը սկսել է խոսել ժողովրդավար ու ազատ ընտրություններից․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ադրբեջանական պետական  AzTV-ի եթերում։ Ադրբեջանական հեռուստաալիքը ընդհատել է ուղիղ հեռարձակումը, երբ ՀՀ վարչապետը սկսել է խոսել պատերազմից հետո Հայաստանում անցկացված ժողովրդավար ու ազատ ընտրություններից։ Այս մասին հայտնում է ադրբեջանական անկախ Mikroskop Media-ն։

«AZTV-ն ընդհատեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը և դադարեցրեց հեռարձակումը։ Փաշինյանը խոսում էր Ադրբեջանում անցկացված ոչ ժողովրդավարական ընտրությունների մասին և նշում, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել»,-ասվում է լրատվամիջոցի թվիթերյան գրառման մեջ։ Mikroskop Media-ն նաև տեսանյութն է հրապարակել։

Էմմա Չոբանյան