Սկանդալային արտահոսք «Ռոսկոմնադզորից»․ թաքցվել են Պուտինի առողջական վիճակի մասին տեղեկությունները, բացահայտվել «օտարերկրյա գործակալների որսի» մեթոդները

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չորեքշաբթի երեկոյան միանգամից մի քանի անկախ լրատվամիջոցներ հրապարակեցին հետաքննություններ «Ռոսկոմնադզորից» փաստաթղթերի ամենամեծ արտահոսքի վերաբերյալ՝ ՌԴ պետական մի գործակալություն, որը գրաքննում է լրատվամիջոցները և ինտերնետ տարածքը:  Տվյալները լույս են սփռում այն ամենի վրա, թե ինչպես է «Ռոսկոմնադզորը» պայքարում անընդունելի տեղեկատվության դեմ, գրաքննում պատերազմի և Վլադիմիր Պուտինի մասին տեղեկությունները և վերահսկում ռուսներին, գրում է BBC-ն։

2022 թվականի նոյեմբերին բելառուսական «Կիբերպարտիզանների» խումբը հայտարարեց Դաշնային պետական միասնական ձեռնարկության՝ «Ռոսկոմնադզորի» գլխավոր ռադիոհաճախականության կենտրոնը (ГРЧЦ) «կոտրելու» մասին: Ցանցահենները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է ներթափանցել գերատեսչության ներքին ցանց և ներբեռնել փաստաթղթեր և աշխատակիցների նամակագրությունը․ տվյալների ընդհանուր ծավալը գերազանցել է 2 տերաբայթը։

Ըստ հաքերների՝ նրանց ներկայությունը «Ռոսկոմնադզորի» համակարգերում մի քանի ամիս աննկատ է մնացել։ «Կիբերպարտիզանները» պնդում են, որ իրենց հաջողվել է խափանել կենտրոնի աշխատանքը՝ գաղտնագրելով աշխատանքային կայանները։ ГРЧЦ-ն պաշտոնապես ընդունել է ներթափանցման փաստը, սակայն պնդել է, որ «իրավիճակը կառավարելի է», և հաքերները չեն կարողացել մուտք ունենալ «գաղտնի տեղեկատվությանը և կարևոր ենթակառուցվածքներին»: Չնայած դրան՝ արտահոսած տվյալները վկայում են, որ ներքին զրույցներում աշխատակիցները քննարկել են տեղի ունեցածը որպես «աղետ»:

«Կիբերպարտիզանները» հայտնել են, որ արտահոսքը ապացուցում է «ցանցում լայնածավալ հսկողություն և բոլորի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու փորձեր, ովքեր վերջին 20 տարիների ընթացքում խոսել են Պուտինի ռեժիմի դեմ»: Հաքերները տվյալների բազան հանձնել են ռուս և արևմտյան լրագրողներին։

Արտահոսքը ցույց է տալիս, որ ГРЧЦ -ի հիմնական նպատակներից մեկը Վլադիմիր Պուտինի մասին ցանկացած անընդունելի տեղեկատվության «մաքրումն» է: Գերատեսչության աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով վերահսկում են լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը՝ գտնելու ցանկացած տեղեկություն, որը, նրանց կարծիքով, կարող է բացասական իմիջ ստեղծել Ռուսաստանի նախագահի մասին։

Ըստ «Վաժնիե իստորիայի»՝ Պուտինի մասնակցությամբ տեղի ունեցած ցանկացած միջոցառման արդյունքներին հետևելով՝ ГРЧЦ -ի աշխատակիցները կազմում են զեկույցներ, որտեղ հավաքում են նախագահի հայտնվելու վերաբերյալ ողջ բացասական արձագանքը։

ГРЧЦ-ն ակտիվորեն վերահսկում է նաև Պուտինի առողջական վիճակի մասին հաղորդումները։  Գերատեսչության ներքին փաստաթղթերում հայտնաբերել են մի քանի տասնյակ ֆայլեր՝ նույն վերնագրով՝ «ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինի առողջական ծանր վիճակը», որոնք ստեղծվել են 2022 թվականի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Զեկույցները պարունակում են սոցիալական ցանցերի ռուսական տիրույթից ընտրված մեկնաբանություններ այն մասին, որ ՌԴ նախագահն, իբր, տառապում է «քաղցկեղով» կամ «շիզոֆրենիայով»։ Ուսումնասիրությունը պարզել է, որ «Ռոսկոմնադզորի» աշխատակիցները նախագահի մասին տեղեկությունները որոնել են բանալի բառերով, այդ թվում՝ «ճաղատ թզուկ», «Պինյա» և «պուիլո»։ Միանգամից մի քանի հետաքննություններում նշվում է կիսագաղտնի КОВ մեսենջերը՝ «Օպերատիվ փոխգործակցության կաբինետը»։ ГРЧЦ -ն այն ստեղծել է 2019 թվականի վերջին։
Համակարգն օգտագործվում է «Ռոսկոմնադզորի» աշխատակիցների և անվտանգության ուժերի՝ Գլխավոր դատախազության, ԱԴԾ-ի, Ազգային գվարդիայի և ՆԳՆ-ի միջև անվտանգ հաղորդակցության համար:

Խմբային չաթերում, օրինակ, հրապարակվում են «բողոքի տրամադրությունների» մասին հաղորդումներ։ Իսկ ГРЧЦ -ի աշխատակիցները մասնավոր հաղորդագրություններում դատախազություն են ուղարկում բանակի մասին «ֆեյք» պարունակող գրառումների հղումները։ Դրանք առանձնացվում են հազարավոր հիշատակումներից, որոնք գերատեսչության աշխատակիցները դասում են «բացասական արձագանքներ հատուկ ռազմական օպերացիայի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին» կատեգորիայի մեջ:

Ըստ «Նաստոյաշայա վրեմյայի»՝ 2022 թվականի նոյեմբերի համար «Օպերատիվ փոխազդեցության կաբինետում» առկա թեմատիկ զրույցների ցանկում ներառված էր «Ապակայունացում օպերատիվ», «Բողոքի գործողություններ օպերատիվ» և «Օտարերկրյա միջամտություն» խմբերը:

Սա ГРЧЦ -ի միակ տեխնիկական բացահայտումը չէ: 2020 թվականից գործակալությունը մշակում է «Մաքուր ինտերնետ» համակարգը, որն անհրաժեշտ է «արգելված» բովանդակության որոնումն ավտոմատացնելու համար։ Համակարգի մասին շնորհանդեսների ժամանակ «Ռոսկոմնադզորը» խոստացել է, որ իր նախագծային հզորություններին հասնելուց հետո «Մաքուր ինտերնետը» ծածկելու է ռուսական ինտերնետի 100%-ը, գրում է Mediazona-ն։ Տեղեկատվության հավաքման հիմնական բաղադրիչը, ըստ երևույթին, պետք է լինի «Յանդեքս»-ի որոնումը. արխիվը պարունակում է նաև ընկերության նամակագրությունը «Ռոսկոմնադզորի» հետ։

Պատերազմի սկզբից «Ռոսկոմնադզորը» և ГРЧЦ -ն դարձել են իշխանությունների հիմնական գործիքը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման մասին անընդունելի տեղեկատվության դեմ պայքարելու համար։ Ինչպես երևում է Ռոսկոմնադզորի ներքին փաստաթղթերից, ուկրաինական պատերազմի առաջին 9,5 ամիսների ընթացքում Ռուսաստանի իշխանությունները սոցցանցերից ջնջել են 150 հազար հրապարակում, գրում է գործակալությունը։

Արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանի իշխանությունները անկախ լրագրողներին ու լրատվամիջոցներին որպես օտարերկրյա գործակալներ են ճանաչում, իսկ պատերազմի սկսվելուց հետո այդ գործընթացն ավելի հաճախակի է դարձել։ Ըստ «Վաժնիե նովոստի»-ի՝ արտահոսքից պարզ է դառնում, որ գերատեսչությունը 800-ից ավելի անձանց համար պատրաստել է տեղեկանքներ՝ նրանց օտարերկրյա գործակալ ճանաչելու համար։ Հրատարակությունը հրապարակել է նրանց ցուցկը։

Համաձայն արտահոսքի տվյալների՝ «Ռոսկոմնադզորը» վերահսկում է նաև,այսպես կոչված, հասարակական կարծիքի առաջնորդներին։
Նման մարդկանց ցուցակում, որը հայտնվել է լրագրողների ձեռքի տակ , կա 472 մարդ՝ գործունեության տեսակի նկարագրությամբ և սոցցանցերում հայտնաբերված բոլոր աքաունթներին հղումներով։ Ըստ այս ցանկի՝ ГРЧЦ -ն հետևում է մի շարք դերասանների և դերասանուհիների, բլոգերների, ստենդ-ափ կատակերգուների, լրագրողների, ռեժիսորների և երաժիշտների ՝ Բորիս Գրեբենշչիկովից մինչև Կիս-Կիս խումբ: