ԲՈԿ-ը՝ խաղից դուրս․ նախարարությունը խուսափո՞ւմ է հակակշիռ ունենալուց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մամուլի ասուլիսով հանդես գալուց և տարվա անելիքները նախանշելուց հետո Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի անակնկալ հրաժարականը ոլորտի ներկայացուցիչների մոտ տարակուսանքի առիթ է տվել։ Շատ չանցած նա պարզաբանեց, որ հրաժարականի պատճառը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍ նախարարության կողմից վարվող քաղաքականությունը չընդունելն է։ Իսկ ավելի ուշ արդեն պարզ դարձավ, որ պատճառը ԿԳՄՍ նախարարության որոշումն է՝ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության, Բարձրագույն որակավորման կոմիտեի և Գիտության կոմիտեի միավորման մասին։ Քեռյանը հայտարարություն տարածեց, որտեղ նշել է, որ նոր կոմիտեի ստեղծման նախագծի հետ կապված իր մտահոգությունները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին, դրանք, սակայն, նրա հավաստիացմամբ, չեն ընդունվել: Քեռյանի խոսքով՝ նախարարն ասել է, որ նախագիծը կուղարկվի Արդարադատության նախարարություն։ Նա նկատում է, որ դա փաստացի արվում է առանց հանրային քննարկման։

ԿԳՄՍ նախարարությունից Factor TV-ին տեղեկացրին, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը մշակման փուլում է։ Նպատակն է ստեղծել ինստիտուցիոնալ հենք՝ ապահովելու բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ սկզբում, երբ ԲՈԿ-ը կառավարությանն առընթեր մարմին էր, ավելի անկախ էր, քան երբ սկսեց գործել Կրթության և գիտության նախարարության կազմում։ Իսկ հիմա արդեն, փորձագետի համոզմամբ, նախարարությունն ավելի է սեղմում օղակը։
Բարձրագույն որակավորման կոմիտեից դեռևս խուսափում են նոր կոմիտեի հետ կապված գնահատականներ տալ՝ պատճառաբանելով, որ ծանոթ չեն նախագծին։
Factor TV-ն զրուցեց նաև ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ, որը նպատակահարմար է համարում նոր կոմիտեի ձևավորումը։ «Նոր կոմիտեի ձևավորումը թույլ կտա ոլորտային միասնական քաղաքականություն վարել, մեկ պատուհանի սկզբունքով կհաստատվի փոխհամաձայնեցում և փոխլրացում։ Մինչև հիմա բարձրագույն կրթության ոլորտի, գիտության քաղաքականությունը տարվում էր առանձին, հաճախ դրանք միասնական չեն վարվել, իսկ նոր կոմիտեի ստեղծման պարագայում եթե պրոցեսը իրականացվի մեկ կառույցում, այն կլինի ավելի արագ և սինխրոնիզացված»,-շեշտում է Հայոցյանը։
Կարեն Քեռյանն իր հայտարարության մեջ նշում է նաև, որ երբ հնարավոր է եղել հակազդել, դա արել է ՝ այդ թվում ԲՈԿ-ի հետագա ճակատագրի մասով, իսկ ստեղծված իրավիճակում այլ հակազդելու միջոց, քան իր հրաժարականը, չի տեսել։ Ի դեպ, Քեռյանը նոր կոմիտեի ստեղծման նախագծի մասին տեղեկացել է, երբ այն արդեն պատրաստ է եղել։
ԿԳՄՍ նախարարությունից, այդուհանդերձ, պնդում են, որ բարեփոխումների ընթացքը միտված է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրմանը, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը, բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտական բաղադրիչի ընդլայնմանը, բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներդրմանը: Նախագիծը սահմանված կարգով կշրջանառվի և կներկայացվի հանրային քննարկման, թե երբ՝ ժամկետներ չեն նշում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան