Լավրովը հայտնել է Թուրքիայի ու Սիրիայի շփումներին Իրանի ներգրավման որոշման մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանին ներառել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի միջև եռակողմ շփումներում, գրում է  Ռիա Նովոստին։ Նա նշել է, որ Ռուսաստանն աջակցում է Անկարայի շահագրգռվածությանը  Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և աշխատանքն այդ ուղղությամբ զարգացնելու է։

«Բնականաբար, հիմա սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանին էլ  այդ աշխատանքներում ներգրավելու վերաբերյալ»,- ասել է Լավրովը Եգիպտոսի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Աստանայի եռյակի անդամ են, որը զբաղվում է Սիրիայի ճգնաժամի կարգավորմամբ։

«Ինչ վերաբերվում է մասնակցության ժամկետներին ու կոնկրետ ձևաչափերին, թե՛ զինվորականների, թե՛ դիվանագետների մակարդակով այդ ամենը մշակվում է»,-ասել է Լավրովը։

Հավելենք, որ դեկտեմբերի վերջին Մոսկվայում  տեղի էր ունեցել Սիրիայի, Թուրքիայի ու ՌԴ-ի  պաշտպանության նախարարների ու հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը։ Սա Թուրքիայի ու Սիրիայի պաշտոնյաների առաջին հանդիպումն էր 2011 թ-ից ի վեր։

Էմմա Չոբանյան