Թուրքիան ստեղծված պայմաններում չի կարող աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը․Չավուշօղլու

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Թուրքիան ստեղծված իրավիճակում չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Եթե Ստոկհոլմն իրագործի իր ստանձնած պարտավորությունները, Անկարան պատրաստ է այդ հարցը քննարկել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բունդապեշտում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսում, գրում է Անադոլուն։

«ՆԱՏՕ-ի բոլոր անդամները, այդ թվում՝ Շվեդիան ու Ֆինլանդիան, պետք է հաշվի առնեն Անկարայի դիրքորոշումը անվտանգության ոլորտում»,-ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ  Թուրքիան հինգ երկրների շարքում է, որոնք  ամենամեծ ներդրումն ունեն ՆԱՏՕ-ի առաքելության մեջ, ինչպես նաև ութ երկրներից մեկը դաշինքի բյուջե փոխանցումների առումով։

«Շվեդիայում ակտիվորեն զինում են այնպիսի ահաբեկչական կառույցների անդամների, ինչպիսիք են PKK-ն և Ֆեթուլլահ Գյուլենի արյունոտ կազմակերպությունը։ Ահաբեկիչների հանցակիցները զբաղվում են քարոզչությամբ և դրամահավաքով, այսինքն՝ իրականում ահաբեկչության ֆինանսավորմամբ։ Մենք տեղյակ ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգության առաջնահերթությունների մասին և ակնկալում ենք նույն մոտեցումը սկանդինավյան երկու երկրներից»,- ասել է թուրք նախարարը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել «ահաբեկչական YPG/PKK-ի կողմնակիցների հակաթուրքական գործողությունների, ինչպես նաև Ստոկհոլմում հակաիսլամական սադրանքների վրա»։ Չավուշօղլուն  նշել է, որ ՆԱՏՕ-ն կողմ է Սկանդինավյան երկու երկրների հայտերի միաժամանակյա քննարկմանը։

«Եթե դիրքորոշումը վերանայվի, և նրանք հանդես գան առանձին-առանձին քննարկելու օգտին, ապա կարող եմ ասել, որ Անկարան ավելի դրական է տրամադրված Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ի դաշինք մտնելու հարցում։ Ֆինլանդիան ունի Շվեդիայի նման օրենքներ, բայց ի տարբերություն Ստոկհոլմի` Հելսինկին չի թույլատրում Ղուրանի այրման հետ կապված գործողություննեը: Քրիստոնեության և իսլամի հանդեպ թշնամանքը հավասարապես հանցավոր է: Սա հանցագործություն է մարդկության դեմ»,- ասել է նա։

Ի դեպ, ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր հայտարարել, որ Թուրքիան կարող է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամությանը հավանություն տալ՝ «շոկի ենթարկելով Շվեդիային»։

Էմմա Չոբանյան