Դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային այց է կատարել Խորվաթիա

Լուրեր

12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
Բոլորը

Խորվաթիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Վիեննա) Արման Կիրակոսյանը հունիսի 11-ից 13-ը աշխատանքային այց է կատարել  Խորվաթիայի Հանրապետություն:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ է  ունեցել Խորվաթիայի նախագահի քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Դարիո Միհելինի, առևտրատնտեսական պալատի փոխտնօրեն Սիլվա Ստիպիչ Կոբալիի, արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարի տեղակալ Վիկե Սկրաչիչի հետ, ինչպես նաև խորհրդակցություններ ունեցել  Խորվաթիայի օրենսդիր մարմնի՝ Սաբորի անդամների հետ:

Հանդիպումների ընթացքում դեսպան Կիրակոսյանը վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը՝ խորացնելու Խորվաթիայի հետ հարաբերությունները: Այս համատեքստում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու հեռանկարները: Անդրադարձ է  կատարվել քաղաքական երկխոսությունը շարունակելու, բարձրաստիճան փոխայցելություններ իրականացնելու և հայ-խորվաթական գործարար կապերն ամրապնդելու անհրաժեշտությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում հայ-խորվաթական համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին:

Սաբորի անդամների հետ հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացրել է, որ հունիսի 1-ից սկսվել է նախորդ տարի Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասամբ կիրարկումը և կարևորել ԵՄ բոլոր անդամ-երկրների կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական փոխգործակցության, բազմակողմ հարթակում գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերին: