Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը հունվարի 26-ին կքննարկի նախագահի միասնական թեկնածուի հարցը

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո, որ երկրում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին, հասարակության հայացքն ուղղվել է ընդդիմադիր վեցի հարթակին՝ սպասումով, թե ում են նրանք առաջադրելու նախագահի թեկնածու։

Նշենք, որ ընդդիմադիր դաշինքն ընդգրկում է Ժողովրդահանրապետական (CHP), «Լավ» (İYİ ), «Ուրախություն» (Saadet), Դեմոկրատական, «Ժողովրդավարություն և առաջադիմություն» (DEVA) և «Ապագա» (Gelecek) կուսակցությունները:

Diken-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ընդդիմադիր վեցնյակի՝ հունվարի 26-ին «Լավ» (İYİ) կուսակցության գրասենյակում կայանալիք հանդիպման օրակարգում լինելու է թեկնածուի որոշման հարցը։ Նշվում է, սակայն, որ քիչ հավանական է, որ հանդիպմանը վերջնական որոշումը կկայացվի։

Հանդիպմանը կուսակցությունների առաջնորդները կներկայացնեն իրենց կուսակցությունների կատարած հարցումները, և անունների շուրջ բանակցություններ կանցկացվեն։ Բանակցությունների արդյունքում ժամանակ կտրվի, որպեսզի կողմերը լիազոր մարմիններում քննարկեն անունները։ Այս ընթացքում առաջնորդները կարծիքներ կփոխանակեն իրենց լիազոր մարմինների հետ, և վերջնական հանդիպում կկայանա՝ որոշում կայացնելու համար։

Հիշեցնենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խորհրդական Ունալ Չևիքոզը օրերս հայտնել էր, որ վեց կուսակցությունների ընդդիմադիր դաշինքը փետրվարին է հայտարարելու նախագահի իր միասնական թեկնածուի անունը։

«Նախագահի թեկնածուի (վեց կուսակցությունների) անունը, հավանաբար, կհայտարարվի փետրվարին»,- լրագրողներին ասել էր Չևիքոզը։

Հավելենք, որ մեկ այլ ընդդիմադիր՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը որոշել է իր սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին։

Էմմա Չոբանյան