Ժաննա Անդրեասյանն ու Մարտին Էռնեկյանը քննարկել են նոր կրթական ծրագրի ներդրման հարցեր

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Քննարկման առանցքում կրթական նոր ծրագրերի ներդրման, կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերն էին:

«Մենք կարևորում ենք արդյունավետ համագործակցությունը և պատրաստ ենք քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կողմերն անդրադարձել են բուհերում օդանավակայանների աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտությունների ներդրման, նպատակային կրթաթոշակների տրամադրման հնարավորությունները: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նոր մասնագիտությունների ներդրումն ու արդիականացումը ոչ միայն բուհերում, այլև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Նպատակային կրթաթոշակների տրամադրման ծրագիրը փորձնական է և առաջին անգամ իրականացվելու է Հայաստանում. հաջողելու դեպքում այն կիրականացվի նաև «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ցանցում ընդգրկված ավելի քան հինգ տասնյակ օդանավակայանների համար:
Քննարկվել են նաև մշակութային ժառանգության հարցերի պահպանմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ նախարարը ողջունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության և Էռնեկյան ընտանիքի կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում հետաքրքրվածությունը:

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Starmus VI գիտության փառատոնի անցկացման տեղեկատվական աջակցության, մասնավորապես՝ օդանավակայանում իրազեկող վահանակների տեղադրման համար և հույս հայտնել, որ համագործակցության ծրագրերը կընդլայնվեն և կլինեն շարունակական: