Թուրքիայի ընդդիմությունը փետրվարին կհայտարարի նախագահի միասնական թեկնածուի անունը

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքը փետրվարին կհայտարարի նախագահի իր միասնական թեկնածուի անունը, գրում է Reuters գործակալությունը։

Նշենք, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս ակնարկել էր, որ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ ժամկետից շուտ՝ մայիսի 14-ին։ Իշխող ուժի թեկնածուն հենց Էրդողանն է։

«Նախագահի թեկնածուի (վեց կուսակցության) անունը հավանաբար կհայտարարվի փետրվարին»,- լրագրողներին ասել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խորհրդական Ունալ Չևիքոզը։

Թուրքիայի երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ աշխարհիկ CHP-ն և աջ կենտրոնամետ ազգայնական IYI (Լավ) կուսակցությունը դաշինք են կնքել չորս փոքր կուսակցությունների հետ մի պլատֆորմի ներքո, որը կձգտի քանդել Էրդողանի գործադիր նախագահությունը՝ հօգուտ նախկին խորհրդարանական համակարգի։

Չևիքոզն ասել է, որ վեց ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հունվարի 30-ին երկու փաստաթղթերում ներկայացնելու են խորհրդարանական համակարգի անցումային շրջանի իրենց առաջարկները և կառավարության ծրագիրը:

Հավելենք, որ մեկ այլ ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն էլ իր սեփական թեկնածուով է մասնակցելու նախագահական ընտրություններին։

Էմմա Չոբանյան