Միչիգանի հայ համայնքը սենատոր Գարի Փիթերսի հետ քննարկել է մարդասիրական ճգնաժամն Արցախում

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ս.թ. հունվարի 18-ին Միչիգանի հայ համայնքը հանդիպեց սենատոր Գարի Փիթերսի (Դեմոկրատ, Միչիգան) հետ և քննարկեց մարդասիրական ճգնաժամն Արցախում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման հետևանքով, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Մենք մեծապես գնահատում ենք սենատոր Փիթերսի աջակցությունն ու բարեկամությունը և անհամբեր սպասում ենք աշխատել իր և իր գործընկերների հետ՝ ապահովելու, որ Լաչինի միջանցքը բաց է, և որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար», – հայտարարեց Համագումարի նահանգային տնօրեն Ջոն Ջամջենյանը։

«Ռոջեր Բասմաջյանի կողմից կազմակերպված հանդիպումը ճիշտ ժամանակին հնարավորություն ընձեռեց մեզ կիսվելու համայնքի մտահոգություններով և հրատապ գործողությունների անհրաժեշտությամբ՝ Արցախի հայ ժողովրդին օգնելու համար»,– հավելեց Համագումարի նահանգային խորհրդի նախագահ Քորին Խեդերյանը:

Հայ համայնքը շարունակում է ահազանգել Լաչինի միջանցքի մեկ ամսից ավելի արգելափակված լինելու մասին, ինչը հանգեցրել է Արցախի հայ ժողովրդի համար կործանարար մարդասիրական ճգնաժամի։ Անցյալ շաբաթ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ջեք Ռիդը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), նամակ ուղարկեցին վարչակազմին՝ «Բայդենի վարչակազմից պահանջելով ուժեղացնել ջանքերը՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա արգելափակմանը», և «Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել քաղաքացիական բնակչության հասանելիությունը սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ արգելափակելու համար»:

https://mlsvc01-prod.s3.amazonaws.com/9b598982701/93d3c231-10fa-458b-bbd8-506c3efdd2c5.png

Սենատոր Փիթերսի հետ հայ համայնքի հանդիպմանը ներկա եղած Դետրոյթից

10 կազմակերպությունների ներկայացուցիչների խմբակային լուսանկար

Ի հավելումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելուն, Համագումարը նաև շարունակում է կոչ անել, որպեսզի լիովին կիրառվի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, որ Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցները կիրառվեն Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ ժողովրդի դեմ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների համար, և որ ԱՄՆ-ն աջակցության լուրջ փաթեթ տրամադրի՝ օգնելու Ադրբեջանի կողմից պետականորեն հովանավորվող շրջափակման և ահաբեկչության քաղաքականությունից տուժած հայ ժողովրդին: