Եվրոպական խորհրդարանը կասկածի տակ է դնում ադրբեջանցի ակտիվիստների՝ իրապես ակտիվիստ լինելու հանգամանքը

Լուրեր

01.05.2024 | 23:43
Կիրանցում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:37
Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:32
Լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, անգամ՝ լավ երաշխավորը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպության անվանելու համար հայտնվել է իշխող ուժի քննադատության թիրախում
01.05.2024 | 23:24
Մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:13
Էդ ֆորպոստացումը դրսից ա՞ տեղի ունենում, թե ներսից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:02
Սահմանի վրա մենք ՊՆ դիրքեր չենք ունենալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:00
Շվեդիայի ոստիկանությունը խոսել է «Եվրատեսիլ»-ին սպառնացող վտանգների մասին
01.05.2024 | 22:48
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.05.2024 | 22:45
ՀՀ ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:40
Ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից. Փաշինյանի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:37
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. Փաշինյան
01.05.2024 | 22:22
Թուրքմենստանում պաշտոնյաներին պարտավորեցրել են նախագահ Բերդիմուհամեդովի և նրա հոր պատկերով ժամացույցներ գնել
01.05.2024 | 22:11
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների մեկնարկին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է երեկ քննարկված բանաձեւը՝ կապված Ադրբեջանի կողմից շրջափակված Լաչինի միջանցքի հետ: Ըստ պատգամավորի՝ ԵԽ-ում շրջանառվող բանաձեւի տեքստը մի շարք կարեւոր արձանագրումներ է պարունակում: Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը կասկածի տակ է դնում ադրբեջանցի ակտիվիստների՝ իրապես ակտիվիստ լինելու հանգամանքը, մասնավորապես, բանաձեւում օգտագործվում է «ինքնակոչ ակտիվիստներ» ձեւակերպումը: Կարեւորվում է, որ շրջափակումն Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտում է:

Նա անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս հնչեցրած մտքին, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է շփման գծի երկայնքով ՀԱՊԿ ստորաբաժանումների տեղակայումից:

Հայկ Մամիջանյանը նշել է, որ, փաստացի, երկու կարեւորագույն ուժային կենտրոններից՝ հավաքական Եվրոպայից եւ Ռուսաստանի Դաշնությունից, եկել են հետեւյալ մեսիջները. հավաքական Եվրոպան եւս մեկ անգամ ընդգծել է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կարեւորությունը, որը ենթադրում է ինքնորոշման իրավունքի իրացում, իսկ Հայաստանի ստրատեգիական դաշնակից Ռուսաստանը եւս մեկ անգամ բացահայտել է այն փաստը, որ Հայաստանը, փաստացի, հրաժարվել է ՀԱՊԿ աջակցությունից, որը ներառում էր ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայում շփման գծի երկայնքով, նաեւ՝ սպառազինության աջակցություն:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական պատասխանատվություն պետք է հետեւի գիշերը զորամասում տեղի ունեցած հրդեհին, Հայկ Մամիջանյանն ասել է. «Դժվար է այս պահին քաղաքական մեկնաբանություններ տալ գիշերը տեղի ունեցածին: Առաջին միտքը, որ գալիս է, այն է՝ գոնե թողնենք տղերքի մարմինները սառչեն, նոր քաղաքականությամբ կեղտոտենք այս դեպքը»:

Ճեպազրույցը կայացել է հունվարի 19-ին: