ԵԽ-ն կճնշի՞ Բաքվին․ ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի պահանջները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե՝ վերահսկելու, որպեսզի Ադրբեջանը կատարի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը։ Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը նշում է, որ եթե Եվրոպական դատարանը որոշել է հաղորդակցվել Նախարարների կոմիտեի հետ, նշանակում է՝ դատարանի համար վստահելի չեն Ադրբեջանի ներկայացրած փաստարկները։

Արա Ղազարյանը պարզաբանում է, որ ըստ կարգի՝ Նախարարների կոմիտեն նախ պիտի վարույթ նախաձեռնի և միջանկյալ բանաձև ընդունի, որը քաղաքական փաստաթուղթ է այն մասին, որ Ադրբեջանը չի կատարում Եվրոպական դատարանի որոշումը: Հետո կոմիտեն Ադրբեջանին պիտի հրավիրի բացատրություն ներկայացնելու։ Եթե կոմիտեին բացատրությունը չբավարարի, կընդունվի բանաձև՝ որպես վերջնական փաստաթուղթ, որ տվյալ գործով Ադրբեջանը չի կատարում Եվրոպական դատարանի վճիռը։ Բայց թե ինչ ժամկետներում կիրականացվի այդ ամենը, հայտնի չէ։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասում է՝ ադրբեջանական մամուլը տարօրինակ լռություն է պահպանում, բայց դա չի նշանակում, որ Բաքվում քայլեր չեն ձեռնարկվում․ ըստ ադրբեջանագետի՝ քննարկվում են հետագա անելիքները, քանի որ որոշումները լրջորեն անհանգստացնում են այդ երկրին։

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս 2022-ի դեկտեմբերի 21-ին էր բավարարել Ադրբեջանի դեմ Լաչինի միջանցքի հարցով միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջը, որը վերաբերում էր միջանցքով բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժին: Ադրբեջանական մամուլը գրել էր, որ ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի հայցը, բայց, միևնույն ժամանակ, Ադրբեջանն իր հերթին պահանջել էր, որ Եվրոպական դատարանը վերացնի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը և միջանկյալ միջոցներ կիրառի Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցները՝ ուղղված ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը և խուսափել այս ուղղությամբ որևէ խոչընդոտ ստեղծելուց»:

«Ըստ երևույթին, Ադրբեջանն ուզում է շեշտել այն հանգամանքը, որ այդ տարածքն Ադրբեջանի տարածքն է, և այնտեղ կան մարդիկ՝ ընդհուպ Արցախի բնակիչները, որոնք նույնպես իր քաղաքացիներն են, և Եվրոպական դատարանը դա մերժել է»,- մեկնաբանում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Տաթևիկ Հայրապետյանն ասում է՝ այս որոշումները թեև կարևոր ու ազդեցիկ են, բայց դրանք պիտի դառնան արտաքին քաղաքականության մաս ու անընդհատ խոսվեն քաղաքական և դիվանագիտական տարբեր հարթակներում։

Հունվարի 30-ին և 31-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման շրջանակում կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած  հայցերին: Հունվարի 30-ին նախատեսված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում քննարկվելու է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցը: Հայկական կողմը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել անցումը, որը ներկայում անհնար է «էկոակտիվիստներ» ներկայացող անձանց կողմից կազմակերպված բողոքի ակցիաների հետևանքով:

Հունվարի 31-ին նախատեսված «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» նիստում քննարկվելու է, այսպես ասած, «ադրբեջանական տարածքների ականապատման» հարցը:

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի համաձայն` Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին դատավարություն է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։ Դատական հայցում Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են ներկայացված տասնամյակներ շարունակվող և 2020 թվականի սեպտեմբերի հակամարտության ընթացքում առաջին պլան եկած ռասայական խտրականության վերաբերյալ։ Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը պատասխան հայց է ներկայացրել, որում պնդում է, որ Հայաստանն ադրբեջանցիների նկատմամբ մի շարք խտրական գործողություններ է կատարել և շարունակում կատարել նրանց ազգային և էթնիկ պատկանելիության հիման վրա։

Մինչ այդ, Արցախում հումանիտար ճգնաժամն օր օրի խորանում է․ խանութներում վաղուց արդեն դատարկություն է։

Այս ընթացքում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 30 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան, բուժառուներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան