ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Փոքրոգությունը մեզ շատ է խանգարել, հուսամ՝ այդ մասին երգս այլևս արդիական չի լինի. Վան Եղիազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

«Փոքրոգությունը մեր հանրությանն իրոք շատ է խանգարել, դարեր շարունակ է այդպես եղել: Այդ է պատճառը, որ cover տարբերակով անդրադարձանք Ռափայել Պատկանյանի խոսքերի հիման վրա գրված երգին. «Երնեկ թե այս Նոր տարին վերջ տար հայի ցավերուն…»: Հուսամ` կգա մի ժամանակ, երբ այս երգն այլևս արդիական չի լինի»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Նեմրա» ռոք խմբի կիթառահար և վոկալիստ Վան Եղիազարյանը:

Նա ամփոփում է 2022 թվականը և նկատում, որ տարին «Նեմրա»-ի համար բավական բարենպաստ է եղել` ԱՄՆ-ում` Բոստոնում, ունեցել են մեծ համերգ, ծանոթացել են «Քուին» խմբի կիթառահար Բրայան Մեյի հետ, վերջապես հանդիպել են աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին, նկարահանել են իրենց խմբի պատմության մեջ ամենամեծ թվով տեսահոլովակները:

Վանը խոսում է նաև հայաստանյան փոքր շուկայի, պրոդյուսերական դպրոցի` զարգացած չլինելու և արտերկրի առաջարկների մասին։

«Թեպետ երբեք չենք հրաժարվում դրսում ելույթ ունենալ, այնուամենայնիվ, մեր արմատներն այստեղ են, խմբի թռիչքն այստեղից է սկսվել, և մենք ուզում ենք մնալ Հայաստանում, մեզ այստեղ է հարմար: Ամեն դեպքում, շատ երազկոտ պետք է լինես, որ Հայաստանում ռոքով զբաղվես: Մենք այդ եզակի երազկոտներից ենք, չնայած եղել են փուլեր, երբ կարող էինք հիասթափվել»,- նշում է երաժիշտը։

Մեր զրուցակիցը շեշտում է` իրենց համար ամենակարևորն այն է, որ հանդիսատեսը գնահատի հեղինակային երգերը. «Դրանք արտիստի միտքն ու հոգին են, պետք է աջակցել այն արտիստներին, որոնք զրոյից նոր երգ են ստեղծում»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան