Զախարովան՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը չկատարելու վերաբերյալ Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2024 | 11:06
ՍԴ-ն քննում է լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 10:58
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
26.04.2024 | 10:57
Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ երկու հրթիռ է խոցել Բելգորոդի շրջանում
26.04.2024 | 10:46
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 26-ի դրությամբ
26.04.2024 | 10:33
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես. ԱԳՆ
26.04.2024 | 10:27
Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, Կայանը՝ որպես բնակավայր, կդադարի գոյություն ունենալուց․ Թաթոյանը՝ սահմանազատման խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 10:20
Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում
26.04.2024 | 10:03
Հրդեհ Գառնի գյուղում
26.04.2024 | 09:47
Նավթի գներն աճել են
26.04.2024 | 09:40
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում. կամրջով երթևեկությունը դադարեցվել է
25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ռուս խաղաղապահների հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ դրանք անընդունելի անվանելով։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ռուսական խաղաղապահ զորակազմին ուղղված քննադատությանը, ապա այս իրավիճակում, կարծում եմ, դա անընդունելի է։ Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են տեղում իրավիճակը կարգավորելու համար։ Ոչ մի հրապարակային հարձակում գործին չի օգնի: Ավելի վատ իրավիճակներ էլ են եղել, մենք աշխատում ենք այս վիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասել է Զախարովան։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հնարավոր համագործակցության մասին լրագրողի հարցին՝ Զախարովան նշել է, որ ՌԴ-ն չի եղել Մինսկի խմբի աշխատանքն արգելափակողը։

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի մասին դուք հարցնում եք, նրա ներգրավման հնարավորության մասին․ ես հիշեցնեմ, թե ով է արգելափակել այն, ով է արգելափակել դրա աշխատանքը։ Դա Ռուսաստանը չէր, մենք չարգելափակեցինք խմբի աշխատանքը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս շատ հստակ խոսել է դրա ներկայիս վիճակի մասին, ասվածին ավելացնելու ոչինչ չկա»,- ասել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան