ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն այցելել է ռուսների կողմից գրավված Զապորոժիեի ԱԷԿ

Լուրեր

20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
Բոլորը

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, «Ռոսատոմի» նախկին ղեկավար Սերգեյ Կիրիենկոն այցելել է ռուսների կողմից գրավված Զապորոժիեի ատոմակայան։ Այս մասին հայտնել է ՌԴ-ի կողմից նշանակված օկուպացված Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը, գրում է Կոմերսանտը։

«Առավելագույն ուշադրություն է դարձվել կայանների անվտանգության խնդիրներին, ինչպես նաև ատոմակայանների հուսալիության և աշխատանքի բարելավմանն ուղղված միջոցառումներին։ Սերգեյ Կիրիենկոն հաստատության տնօրեն Յուրի Չերնիչուկի հետ նաև ստուգել է, թե ինչ պայմաններում են աշխատում ձեռնարկության աշխատակիցները»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Ռոգովը։

Հավելենք, որ 2022 թվականի փետրվարի 28-ից ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ։ Չնայած դրան՝ այնտեղ շարունակում են աշխատել ուկրաինացի մասնագետները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հոկտեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ատոմակայանն անցնում է ռուսական իրավասությանը։

Էմմա Չոբանյան