Ռուսաստանն Իրանին Սու-35 կործանիչներ է մատակարարելու

Լուրեր

29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
Բոլորը

Ռուսաստանն առաջիկայում Իրանին կործանիչների էսկադրիլիա է մատակարարելու։ Արևմտյան հետախուզությունում Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմական գործարքներին հետևող աղբյուրներին վկայակոչելով՝ գրել է իսրայելական i24news հեռուստաալիքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, 24 ՍՈւ-35 կործանիչների մասին է, որոնք ի սկզբանե նախատեսված էին Եգիպտոսի համար՝ խափանված գործարքի շրջանակում։ Հետախուզության տվյալներով՝ իրանցի օդաչուներն արդեն մարզվում են այդ ինքնաթիռներով։ Բացի այդ, Թեհրանը Մոսկվայից ստանալու է ՀՕՊ համակարգեր։

Իրանն իր հերթին 300 «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի ևս մեկ խմբաքանակ կուղարկի Ռուսաստան՝ ի հավելումն արդեն առաքված 1,700 անօդաչուների:

Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել էր, որ Ռուսաստանի կողմից ստացված 1,700 իրանական անօդաչու թռչող սարքերից Ռուսաստանն արդեն 540 անօդաչու թռչող սարք է ուղարկել Ուկրաինայի տարածք։ Մոսկվան հերքում է, որ Ուկրաինային հարվածներ է հասցրել իրանական զենքից։ Թեհրանն էլ ընդունել է, որ Ռուսաստանին մատակարարել է անօդաչուների ոչ մեծ խմբաքանակ, սակայն ուկրաինական պատերազմից առաջ։

Այս աղբյուրների տվյալները հաստատում են իսրայելական հետախուզության՝ «Մոսադ»-ի տնօրեն Դեյվիդ Բարնեայի տեղեկությունը, նշում է i24news-ը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Իրանը ծրագրում է ընդլայնել Ռուսաստան ժամանակակից զենքի մատակարարումները։

Դեկտեմբերին էլ ամերիկյան NBC հեռուստաալիքը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանն «աննախադեպ մակարդակի» ռազմական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Իրանին՝ Ուկրաինայի պատերազմի համար Թեհրանի կողմից զենքի մատակարարման դիմաց: NBC-ի աղբյուրները նաև խոսել էին Թեհրանին կործանիչների հնարավոր փոխանցման մասին։

Էմմա Չոբանյան