Զելենսկիի այցը Վաշինգտոն, Վաշինգտոնի ուղերձը` Կիևին

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

«Միասնության ցուցադրություն», «ժողովրդավարության մեծ օր»: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կողմից ԱՄՆ կատարած այցի ու նախագահ Ջո Բայդենի հետ նրա հանդիպման մասին նման վերնագրերով հոդվածներ են այսօր տպագրվում միջազգային մամուլում, գրում է VOA-ն։

«Ուկրաինացիները Նոր Տարին և մյուս բոլոր տոները նշելու են ինչպես հարկն է, եթե նույնիսկ չլինի էլեկտրականություն»,- ասաց նա 23 րոպեանոց իր ելույթում, որը պարբերաբար ընդհատվում էր հոտնկայս ծափահարություններով։ «Մեր հանդեպ առկա հավատի մեր լույսը չի մարելու»,- ասում էր Զելենսկին Կոնգրեսում:

Ինչպես վերլուծաբաններն են ասում, 2023 թվականին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները, որտեղ նրանք հունվար ամսից կազմելու են մեծամասնություն, կարող են պնդել Ուկրաինայի նկատմամբ աջակցույթունը կրճատելու անհրաժեշտությունը: «Սակայն նախագահ Բայդենի աջակցությունը երբեք կասկածի տակ չի դրվել ու չի կարող դրվել»,- գրում է Bloomberg-ն առցանց իր հոդվածում:

Բրուքինգզի հաստատությունից Անջելա Ստենթի խոսքերով՝ Զելենսկին իր ելույթով ցանկանում էր առաջին հերթին ազդեցություն գործել հենց այդ հանրապետականների վրա: Նա չի կարծում, որ Ամերիկան Ուկրաիանային այս պահին կտրամադրի Ռուսաստանի տարածքները հարվածելու ունակ զենքեր, սակայն այն, որ «այս այցը Միացյալ Նահանգների աջակցությունը շարունակելու համար կարևոր քայլ էր, որևէ մեկը բացառել չի կարող»,- ասում է նա:

The Washington Post-ում զետեղված հոդվածներից մեկի հեղինակն այն միտքն է արտահայտում, որ Զելենսկիի այցի գլխավոր նպատակն էր ԱՄՆ-ին հորդորել ավելի հզոր զենքեր տրամադրել Կիևին: Ըստ հոդվածի՝ դա անհրաժեշտ է հաջորդ տարվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանունակությունը բարձրացնելու համար: Եկող տարի, ասում են նրանք, Ուկրաինան նախապատրաստում է խոշոր հարձակում` ընդդեմ ռուսական զորքերի։

«Մենք պայքարում ենք հաղթելու համար». սա էր Զելենսկիի ելույթի առանցքային միտքը, Թվիթերում գրել է վաշինգտոնաբնակ տնտեսագետ և քաղաքագետ Անդերս Օսլունդը։

Զելելնսկին, դիմելով ամերիկացի օրենսդիրներին, նշել է, որ իր երկրի ժողովուրդն արդեն իսկ կառուցել է ուժեղ Ուկրաինա՝ ուժեղ մարդկանցով, հզոր բանակով, ուժեղ հաստատություններով։

«Անկախ, օդում թռչող իրանական անօդաչու սարքերից՝ մենք գիտենք, որ ունենք մեկ նպատակ: Եվ այդ նպատակը հաղթանակն է»,- ասել է նա:

Միջազգային հարցերով քաղաքագետ Անտոն Քուչուխիձեն կարծում է, որ իր այցի ընթացքում նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրականացրել է իր առջև դրված բոլոր ծրագրերը: «Նա գնաց և վերջնական տեսքի բերեց Patriot համակարգերի վերաբերյալ պայմանավորվածությունները»,- ասում է նա:

Հայտարարվել է նաև հավելյալ մոտ 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մասին: ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Քըրբին ասել է, թե երկու նախագահները հավանաբար խոսել են նաև պատերազմից հետո Ռուսաստանի ապագայի մասին:

Ինչպես քաղաքագետներն են ասում՝ Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ ավելի է մեծացնում Ուկրաինային ավելի աջակցելու հնարավորությունները:

Զելենսկիի այցը Վաշինգտոն նաև հարգանք էր Բայդենի հանդեպ ու նաև գործոն` նրա վարկանիշի բարձրացման համար, ասում է ԱՄՆ-ի նախկին դիվանագետ, նախկին խորհրդային մի քանի երկրներում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին: Նրա խոսքերով՝ այս այցի ընթացքում արդեն կայացվել է «Փաթրիոթ» տիպի հակաօդային պաշտպանության մեկ համակարգ Կիևի մոտակայքում տեղակայելու շուրջ որոշում: Զելենսկիի այցը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ընդլայնվում է աջակցությունն Ուկրաինայի հանդեպ, ընդլայնվում մեկուսացումը Ռուսաստանի նկատմամբ: Եվ Ռուսաստանին այսօր մտահոգում են ոչ միայն իր հրթիռների դեմ ուղղված «Փաթրիոթ» համակարգերը, այլև Կրեմլի դեմ ուղղված Միացյալ Նահանգների երկկուսակցական համաձայնությունը: