Մաքրուհիներն աղբի միջից գտել են 12,5 կգ քաշով ոսկու ձուլակտորներ ու թաքցրել

Լուրեր

23.11.2026 | 14:12
Նոր Սահմանադրության նախագծով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները կարող են հետադարձ ուժ ունենալ
23.11.2026 | 14:04
ՀՌՀ-ի փոխարեն՝ նոր ինքնավար մարմին․ ինչ փոփոխություններ են առաջարկվում ԶԼՄ-ների համար
23.11.2026 | 14:02
TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու ՀՀ անվտանգության ամրապնդման գործում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:56
Լեհաստանում ընկած երեք օբյեկտները, պարզվել է, ռուսական Х-101 թևավոր հրթիռներ են
23.11.2026 | 13:56
Թրամփը հեռուստաուղերձով շնորհավորեց ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:47
Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 13:39
Դիեգո Սիմեոնեն ռեկորդ է սահմանել Իսպանիայի առաջնությունում
23.11.2026 | 13:30
Նոր Սահմանադրության նախագծում ընտանիքի պաշտպանությանը վերաբերող դրույթը պահպանվել է անփոփոխ
23.11.2026 | 13:22
Սահմանադրության նախագիծը սահմանում է անձին քաղաքացիությունից զրկելու նոր մեխանիզմ
23.11.2026 | 13:13
Իրանի սահմաններին որևէ ռազմական ներկայություն անընդունելի է, հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին
23.11.2026 | 13:08
Մեկնարկում է TRIPP նախագծի իրականացումը․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 13:08
Հայերենը՝ անփոփոխելի պետական լեզու․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 13:03
Գլխավոր դատախազը կպաշտոնավարի 7 տարի և չի կարողանա վերընտրվել․ առաջարկվում է ստեղծել Դատախազական խորհուրդ
23.11.2026 | 12:58
ՊՍԺ-ի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել
23.11.2026 | 12:49
Զելենսկին հաստատել է` Լիբիայում ռուսական «Մերկուրի» ռազմանավը հարձակման է ենթարկվել ու խորտակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական ծավալուն միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են մեծաքանակ՝ ընդհանուր 12,5 կգ քաշով ոսկյա ձուլակտորներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները պարզելու ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես, քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երևան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական և մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ։

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով՝ նշված կանայք, որպես մաքրուհի, հրավիրված են եղել աշխատելու Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, որը տվյալ պահին եղել է չբնակեցված:

2022թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանք երկուսով մաքրություն են կատարել նշված հասցեում։ Աշխատանքները կատարելուց հետո իրենց հետ վերցրել են նշված բնակարանից հավաքված աղբը, որպեսզի նետեն աղբամանը: Նկատելով, որ աղբը սովորականից ծանր է, հետաքրքրությունից դրդված՝ բացել են այն և տեսել թղթով փաթաթված բազմաթիվ ոսկեգույն մետաղներ։ Համոզված լինելով, որ դրանք ոսկի են, հավասար բաժանել են միմյանց միջև, ապա կանանցից մեկն իր մասնաբաժինը թաքցրել է Կոտայքի մարզի Պռոշյան Երկաթգծի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, իսկ մյուսը՝ նույն մարզի Հրազդան քաղաքի Ավետիսյան փողոցում գտնվող տանը:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված անձինք ինքնակամ ներկայացրել են վերոնշյալ հասցեներում թաքցրած իրենց մասնաբաժինները:

Նշանակվել է դատանյութագիտական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Կատարվել են խուզարկություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանությանը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, այդ թվում հայտնաբերված շուրջ 12,5կգ ընդհանուր քաշով ոսկու ձեռքբերման աղբյուրները բացահայտելու, օրինականությունը պարզելու և առնչություն ունեցած անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: