ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
20.12.2022 | 10:08Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՄԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի դիմումի հիման վրա քննարկումը նախատեսված է այսօր՝ դեկտեմբերի 20-ին, տեղի ժամանակով 15։00-ին (Երևանի ժամանակով՝ կեսգիշերին):