Դատարանը կդիմի ՓՊ` Սեֆիլյանի փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով
Հասարակություն
30.06.2017 | 17:04Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստին այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի նկատմամբ: Դատարանը որոշում է կայացրել դիմել Փաստաբանների պալատ` փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին: