Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
Հասարակություն
30.11.2022 | 21:36Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:40-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: